Բնագիտական փորձերի ու ինքնաշեն, կառուցողական խաղերի ընտանեկան ֆլեշմոբ-ստուգատես

on

Օրը՝ 07.01.2021

Անցկացման վայրը՝  5 տարեկանների ընտանեկան լաբորատորիա

Մասնակիցները՝ 

Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝ դիտարկումներ կատարելու, նյութերի, մարմինների փոխազդեցությունները նկատելու, դրանց պատճառահետևանքային կապը տեսնելու կարողությունների ձևավորում, բնագիտական փորձ կատարելու քայլաշարի,կանոնների կարողությունների ձևավորում:

Ընթացքը՝

Սովորողը նախապատրաստում է իր բնագիտական անկյունը փորձերի համար անհրաժեշտ նյութերով:

Փորձ 1.

Անհրաժեշտ նյութեր`

  • Ափսե
  • 1 թեյի գդալ /5մգ/ աղ
  • 1 թեյի գդալ /5մգ/ աղացած պղպեղ
  • Գդալ
  • Փուչիկ
  • բրդյա հագուստ /սվիտեր/

Նկարագրությունը՝

  • Ափսեի վրա լցրու աղն ու պղպեղը, ապա խառնիր դրանք:
  • Փչիր փուչիկը:
  • Փչած փուչիկը լավ շփիր բրդյա սվիտերին:
  • Մոտեցրու փուչիկն աղի ու պղպեղի խառնուրդին: Պղպեղն առանձնանում է աղից ու կպչում փուչիկին:

Փորձ 2.

Անհրաժեշտ նյութեր

  • 1 հատ կիտրոն
  • 3 ճաշի գդալ քացախ
  • 1,5 ճաշի գդալ ջուր
  • 1 թեյի գդալ սոդա
  • փուչիկ
  • լիմոնադի դատարկ շիշ

Նկարագրությունը՝

  • Շշի մեջ լցնում ենք սոդան և ջուրը:
  • Առանձին բաժակում կիտրոնի հյութը խառնում ենք քացախի հետ և դա լցնում շշի մեջ
  • Արագ փուչիկը հագցնում ենք շշի վրա: Տեղի է ունենում բուռն ռեակցիա, և փուչիկը փչվում է:

Փորձ 3.

Անհրաժեշտ նյութեր

  • Անձեռոցիկ
  • Ֆլոմաստեր
  • Բաժակով ջուր

Նկարագրությունը՝

  • Անձեռոցիկի վրա մի քանի գույնով իրար կողք կողքի կետիկներ անել
  • Անձեռոցիկը ընկղմել ջրի մեջ մինչև նկարած կետիկները, թողնել մի քանի րոպե:
  • Կառաջանա գեղեցիկ ծիածան:

Կառուցողական խաղեր

Սովորողները ներկայացնում են իրենց կառուցողական խաղերը` լեգոները նաև այլ խաղեր, պատրաստում են տարբեր առարկաներ, կերպարներ, պատմում իրենց պատրաստած հերոսների մասին։

Ընթացք և ամփոփում

Սովորողները տանը կկատարեն առաջարկվող բնագիտական փորձերը կամ ծնողների հետ համացանցում կփնտրեն, կգտնեն համապատասխան փորձեր, կկատարեն և պատրաստի նյութը՝ պահպանելով՝ սկիզբը (անհրաժեշտ բաղադրիչների ներկայացում), ընթացքը (քայլերի նկարագրություն), ամփոփումը (ի՞նչ եղավ և ինչու՞), տեղադրեն YouTube-յան իրենց էջում և հղումը կուղարկեն դասվարին:

Оставьте комментарий