Օրը՝ 14.01.2021
Ժամը՝ 11։00֊12։00
Վայր՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկանների խմբասենյակ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանների «Լուսատտիկ» ջոկատ
Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան
Խորհրդատու՝ Սեդա Թևանյան
Նպատակը՝ Ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում
Հիմնական ուղղությունները՝
- ընկուզախաղեր
- ազգային, ծիսական խաղեր
Նկարագրությունը՝
Ազգային ծիսական խաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից
Ծուղրուղու
Խումբը շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղները այս ու այն կողմից կանգնում, «ծուղրուղու» են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն
Նանի-Նանի
Տարբերակ 1
Խաղում են երկուսով: Խաղացողներից մեկը ձեռքերի մատները մի փոքր իրարից
հեռացրած, ձեռքերի մատների ծայրերը պահում են իրար դիմաց և հպում իրար` պատկերելով թոնրի ձև: Մյուսը, ցուցամատը դնելով դիմացի խաղընկերոջ ճկույթների միացման տեղին, ասում է.
- Նանի, նանի, կրակ տուր:
- Ելի վերի թաղը (թարեքը, թառը):
Այսպես կրկնվում է` բարձրանալով մինչև ցուցամատ: Հասնելով ցուցամատին (թոնրի շրթին), ասում է.
- Նանի, նանի, որ կաթը դնեմ թոնիրը` տաքանա, հո շուն չկա՞:
- Չկա, չկա:
Խաղացողը ձեռքը` իբրև կաթ, իջեցնում է ՙթոնիրը՚: Թոնիրը ցուցադրող երեխան արագ փակում է «թոնիրը»` ասելով.
- Հաֆ, հաֆ, հաֆ…
Ընկուզախաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից
- Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է
կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները
դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝
երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ
ուղղությամբ շարժելով: - Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի մյուս շարքի ընկույզները:
Խաղերի արդյունքները կներկայացնենք տեսանյութերի, ռադիոնյութերի, աուդիոպատումների միջոցով և կհրապարակվեն դասարանական բլոգում, ենթակայքում։