Ուսումնական օրացույցով «Թումանյանական օրերն» իրականացվում է փետրվարի ամսին:
Նպատակը՝ Թումանյանական ստեղծագործությունների ծանոթացում, յուրացում խաղային մեթոդների օգնությամբ: Ներկայացումների պատրաստում:
Խնդիրները` Թումանյանի ստեղծագործությունների ծանոթացում,հեքիաթի հերոսների կորպարանավորում, բառապաշարի հարստացում, գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում, ռադիոլուրերի թողարկում:
Առաջին փուլ/ նախապատրաստական փուլ/
- Ծանոթանալ Թումանյանի կյանքին,ստեղծագործություններին/ մասամբ/
- Վերհիշել սովորած ստեղծագործությունները:
Ստեղծագործությունների ցանկ
- Շունը
- Լուսաբացին
- Ամպն ու սարը
- Քամին
- Մարտը
- Գետը
Հեքիաթներ՝
- Ճամփորդներ
- Անհաղթ աքլորը
- Ծիտը
- Երկինքը փուլ է գալիս
- Պոչատ աղվեսը
- Կացին Ախպերը
Ուսումնական փուլ
Այս փուլում կատարելու ենք խմբային և անհատական աշխատանքներ:
Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում: Կընտրենք Թումանյանի ստեղծագործություններից <<Կացին Ախպերը>> և կնկարենք paint նկարչական ծրագրով: Կձայանգրենք հեքիաթը:
Յուրաքանչյուրին կտրվի նաև անհատական աշխատանք:
- Նկարի՛ր քեզ ծանոթ թումանյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը:
- Ստեղծե՛ք ընտանեկան ներկայացում՝ թումանյանական որևէ ստեղծագործության սցենարով:
- Պատրաստել ռադիոլուրեր
- Պատրաստել կերպատրային բացիկներ
Եզրափակիչ փուլ
Բոլոր աշխատանքները կհավաքվեն կայքի դասարանական էջում, դասարանական բլոգում և Թումանյանական օրերին կներկայացվեն ժողովածուի տեսքով:
Ճամփորդություն Թումանյանի տուն-թանգարան և Թումանյանի տիկնիկային թատրոն՝ ներկայացում դիտելու:
/Նախագծի իրականացման ընթացքում կարող են ի հայտ գալ նոր առաջարկներ , նոր մոտեցումներ և նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել/