Օրը՝ 04․02․2021թ․
Ժամը՝ 11:00-12:00
Վայրը՝ Արևմտյան դպրոցի վերնատուն կամ 5 տարեկանների խմբասենյակ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան, Սեդա Թևանյան
Նպատակը՝ Հանդես գալ որպես դասարան-համույթ՝ մասնակցելով ընթերցողական-երաժշտական ֆլեշմոբ-ստուգատեսին….
Խնդիրներ՝
- Բերանացի ընթերցել թումանյանական ստեղծագործությունները
- Մասնակցել ստեղծագործությունների խաղ-բեմականացմանը
- Ռիթմիկ նվագակցել շրխկաններով, այլ գործիքներով երգելու ընթացքում
- Հանդես գալ որպես թիմի անդամ
- Ներկայացնել ու գրանցել սաների կարողություններն ու հմտությունները
Ստեղծագործություններ՝
- «Քամին»
- «Ծաղիկները»
- «Արտուտիկ»
Երգեր
- «Կոտ ու կես»
- «Կաքավի երգը»
- «խնոցի»
Անհրաժեշտ նյութեր՝ շրխկաններ, գդալներ
Նկարագրություն՝ Սովորողները ստուգատեսին ներկայանում են որպես դասարան համույթ՝ դասարանական շապիկներով։ Ներկայացնում են Թումանյանի ստղծագորխությունները բերանացի՝ ռիթմիկայով, ծափերով, դոփերով։ Կոմիտասի երգերը երգում են շրխկանների կամ ծափերի օգնությամբ, իսկ խաղերգերը՝ խաղային։ Ամբողջ ընթացքը դասվարը կամ դասվարի օգնականը նկարահանում է, պատրաստում տեսաֆիլմ, որը հրապարակվում է դասարանական բլոգում։