Վայրը՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ
Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան
Նպատակը՝ թումանյանական հեքիաթների հերոսների ստեղծում մեդիագործիքներով, մեդիաստեղծագործականության զարգացում։
Խնդիրները․
- Վերհիշել, ընտրել թումանյանական հեքիաթների կամ բանաստեղծությունների կերպարներին
- Paint համակարգչային ծրագրով ներկայացնել կերպարները
Անհրաժեշտ գործիքները՝ պլանշետ, նոթբուք կամ նեթբուք։
Ընթացքը․
Տարբերակ առաջին
Նախապես ընտրում ենք հեքիաթը․ դասավանդողը բարձրաձայն ընթերցում է, քննարկում ենք, ապա սովորողները փորձում են նկարել հեքիաթը, կամ որևէ հերոսի։
Տարբերակ երկրորդ․
Սովորողն ինքն է ընտրում արդեն ծանոթ հեքիաթներից որևէ մեկը և փորձում նկարել հեքիաթը, կամ հերոսներից մեկին։
Տարբերակ երեք․
Ընկերացնում ենք հեքիաթի հերոսներին․ թումանյանական մի քանի հեքիաթներից ընտրում ենք հերոսներ և ներկայացնում միասին։
Արդյունքները ֆիլմի և պատումի տեսքով կներկայացվեն դասավանդողի բլոգում։