Օրը՝ 11․03․2021
Վայրը՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան
Խորհրդատու ուսուցիչ՝ Շուշան
Թեման՝ «Ինքնաշեն թաղարներ»
Նպատակը՝ «Ձոն» տեխնոլոգիական նախագծի շրջանակում թաղարով ծաղիկ նվիրելու մշակույթի զարգացում և տարածում
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում.
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
- բույսերի տնկման ու վերատնկման վերաբերյալ գիտելիքների գործնական կիրառություն.
- հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում.
- աշխատանքային կանոնների պահպանում ու կիրառում.
Ընթացքը՝
- Նախապես ընտրում ենք այն նյութերը, որոնք անհրաժեշտ են աշխատանքի կազմակերպման համար՝ տարբեր տարաներ, կտորներ, թելեր, ձևավորման պարագաներ, սոսինձ, տաք սոսինձ:
- Յուրաքանչյուր սովորող սկսում է ձևավորել իր թաղարը:
- Ձևավորելուց հետո վերտնկում ենք մեր բույսերը:
- Իսկ նախագծի ավարտին բույսերը նվիրում ենք մայրիկներին:
Արդյունքը՝
Արդյունքները ֆիլմի և պատումի տեսքով կներկայացվեն դասավանդողի բլոգում։