«Ապրիլիկ». «Զատկական խոհանոց». խոհանոցային գործունեության ստուգատես

on

Օրը՝ 01․04․2021
Վայրը՝ Արևմտյան դպրոցի 5֊6 տարեկանների դասարան֊ լաբորատորիա
Մասնակիցներ՝  5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան

Նպատակը՝ Ծանոթացում զատկական ծիսական խոհանոցին, զատկական ուտեստների պատրաստում-ներկայացում:


Խնդիրները՝

  • ներկայացնել ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ մթերքները
  • ինքնուրույնության, ինքնասպասարկման դրսևորում
  • հաշվարկ, չափումներ, համեմատություններ կատարելու կարողությունների դրսևորում

Ընթացքը.
Սովորողները նախապատրաստում են խոհանոց
-լաբորատորիան զատկական ուտեստներ պատրաստելու համար: Նախապես ընտրում են, թե զատկական ո՞ր կերակրատեսակն են պատրաստելու, ի՞նչ բաղադրիչներ են օգտագործելու, յուրաքանչյուրից որքա՞ն է հարկավոր: Ընթացքում պատմում են, թե ի՞նչ գիտեն Զատիկ տոնի մասին, ի՞նչ ուտեսներ են դրվում զատկական սեղանին և այլն: Պատրաստման ընթացքն ուղեկցվում է զատկական երգերով, զատկական ասիկներով:

Զատկական կերակուրներ

  • Չամչով փլավ. անհրաժեշտ բաղադրիչները՝ բրինձ, յուղ կամ կարագ, չամիչ, չրեղեն, լավաշ.
  • Թանապուր. անհրաժեշտ բաղադրիչները՝ մածուն կամ թան, ձավար, ալյուր, ձու, կանաչեղեն՝ համեմ, բազուկի տերևներ.

Զատկական ասիկներ

  • Տի˜զ- տի˜զ, Ակլատիզ,
    Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
    Պասը գնաց, Զատիկն եկավ,
    Այծն էլ խոտը կերել է:
  • Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչե հատի˜կ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

Զատկական երգեր

  • Գնացեք, տեսեք
  • Զարկ բոլոճիկ
  • Կարկաչա
  • Օր պար, ճոր պար
  • Խնկի ծառը ծաղկել է

Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

Оставьте комментарий