Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ
Նպատակ՝ Էլեկտրոնային այբբենարանի ստեղծում, սովորողների աշխատանքի ներկայացում, մեդիահմտությունների ցուցադրում:
Նկարագրություն՝ Սովորողները բառուսուցման շրջանից սկսել են ստեղծել այբբենարանի անհատական էջեր: Այդ էջերը հավաքել են իրենց համակարգչի էկրանին ստեղծված «բառուսուցում» թղթապանակի մեջ: էլեկտրոնային այբբենարանի ստեղծման համար յուրաքանչյուր սովորողի ստեղծած էջերից վերցնում ենք մեկական էջ և հավաքում տեսադասի տարբերակով:
Արդյունքում կունենանք դասարանական էլեկտրոնային այբբենարան, որը կտեղադրվի դասարանական բլոգում, ենթակայքում: