Ջրային խաղեր

on

«Լուսատտիկների» ջոկատում այս անգամ խաղերը ջրային էին: Սկզբից բաժանվեցին խմբերի և յուրաքանչյուր խմբի անդամ պետք է լողավազանից դույլով ջուր վերցներ և վազելով` (անցնելով կոների միջով) դատարկեր մյուս դույլի մեջ: Հաղթում է այն խումբը, որն առաջինն է ավարտում: Խաղը խաղալուց հետո իհարկե մեզ մնում էր կրկին թրջվել, բայց ոչ ջուրը մտնելով, այլ ջրվելով: Ճամբարային օրերը սաների համար դառնում են անմոռանալի:

Оставьте комментарий