Օրը՝ 10․06.2021թ․
Վայր՝ Արևմտյան դպրոցի ներքին բակ
Մասնակիցներ՝ «Լուսատտիկ» ջոկատ
Պատասխանատու՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան
Թեման ՝«Հակաբացիլ նկարչական պլեներ» բացօթյա միջավայրի, կերպարվեստի ստուգատեսի իրականացում
Ունկնդրման երաժշտություն՝ Հակաբացիլ Կոմիտաս 20 երգեր. երգելու, ունկնդրելու և ծանոթանալու համար-Հասմիկ Մաթևոսյան բլոգ
Նպատակը՝ լսել կոմիտասյան երաժշտական ստեղծագործությունները և դրանց ազդեցության ներքո ստեղծագործել ներկերով
Խնդիրները`
- Երևակայության զարգացում
- Թիմով աշխատելու կարողությունների զարգացում
- Բանավոր խոսքի զարգացում
- Ջրաներկով ու վրձինով ճիշտ աշխատելու տեխնիկական կարողությունների կիրառում
Անհրաժեշտ պարագաներով՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ։
Հագուստ՝ դասարանական նարնջագույն շապիկներ
Ընթացքը․-Յուրաքանչյուր սովորող հագնում է իր աշխատանքային գոգնոցը։ Քայլքով գնում դպրոցի ներքին բակ։ Հետո միասին նախապատրաստում են բացօթյա սեղանները կամ մոլբերտները բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ։ Երաժշտության ներքո սովորողները սկսում են նկարել իրենց լսածը։ Երաժշտությունը կարող է լինել նաև կենդանի նվագակցությամբ։ Ընթացքում պատմում կամ նկարագրում են , ի՞նչ են նկարում,ի՞նչ գույներ են ընտրել,ինչպե՞ս են աշխատում վրձինով։ Բոլոր աշխատանքները հավաքվում են ցուցադրման համար նախատեսված վայրում։ Սովորողները դիտում են միմյանց նկարները։ Ավարտին հավաքում են աշխատանքային պարագաները։ Դասվարը կամ դասվարի օգնականը ֆոտոխցիկով կամ հեռախոսով նկարում է պատրաստի աշխատանքները, ֆիլմ է պատրաստում։
Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում։