«Ի՞նչ կլիներ, եթե…» ընթերցանության, ստեղծագործական երևակայության ստուգատես

on

Օրը՝ 24.06.2021թ

ժամը՝ 11:00-12:00

Վայրը՝ Արևմտյան դպրոցի բակ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի «Լուսատտիկ» ջոկատ

Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան

Նպատակը` 2020-2021ուս. տարվա մայրենի լեզվի արդյունքերի ամփոփում, ներկայացում: Զրույց-քննարկումների հիմքում ընկած է ճանաչողությունը։ Ստեղծագործական երևակայական ստուգատեսի նպատակն է խոսքի զարգացումը, երևակայությունը։

Խնդիրները`

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Անծանոթ նյութ ընթերցելու, հասկանալու կարողությունների ձևավորում
  • Պատմելու, վերապատմելու ունակության զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Ընթերցած ստեղծագործությանը նոր ավարտ հորինելու, նկարելու կարողությունների ձևավորում

Նկարագրությունը՝ Սովորողները բացօթյա միջավայրում ընթերցում են փոքրիկ երևակայական ստեղծագործություններ և փորձում նկարելով, բարանացի պատմելով հորինել նոր ավարտ:

«Ի՞նչ կլիներ, եթե կատուն չսիրեր պանիր ուտել…»

«Ի՞նչ կլիներ, եթե արևը դեղին չլիներ…»

«Ի՞նչ կլիներ, եթե ծառերը թարս աճեին…»

Ռոդարիական հարցերի շարքը համալրման փուլում է:

Оставьте комментарий