Ճամբարային չորրորդ օրը սկսվեց միջավայրի խնամքով` ջրեցինք, խնամեցինք ծաղիկները: Լողալուց հետո ընկեր Աչերի հետ վերհիշեցինք Վարդավառի ծեսի երգերը, իսկ ընկեր Մադլենն էլ ճամբարականներին սովորեցրեց կարի մեքենայից օգտվելու կանոնները և վերջում էլ` փորձարկեցին: Օրվա ավարտը ամփոփեցինք Վարդավառի ծեսով: Ֆեյսբուքյան ուղիղ եթեր
Месяц: Июль 2021
Ամառային ճամբար. օր երրորդ
Ամառային ճամբարի յուրաքանչյուր օր սկսում ենք միջավայրի խնամքով` ջրում ենք բակը, խնամում ծաղիկները: Ճամբարականների մի խումբ ընկեր Մադլենի հետ միասին այսօր մինչ հեծանիվ վարելը` լվացրին և մաքրեցին: Լվանալուց հետո մի խումբը վարեց հեծանիվ, իսկ մյուս խումբը` ընկեր Անուշի հետ մասնակցեց Արտմիջավայրի աշխատանքներին:
Պարտիզապուրակային աշխատանքները ամառային ճամբարում
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 6-10 տարեկան ճամբարականներ: Նպատակը՝ ուսումնասիրել Արևմտյան դպրոցի հողամասը իր կանաչ ծառերով, թփերով, լանջերով։ Որտեղ է ավելի նպատակահարմար նոր ծառերի և թփերի տնկումը: Ծառերի և թփերի հաշվառում: Ավելացող թփի և ծառի մասին տեղեկության հաղորդում: Ընթացք՝ Ճամբարականների միջև գործի բաժանում: Ուսումնասիրում ենք տարածքը, մաքրում ենք, սկսում ենք հաշվառել և դիտարկումները անել, խորհրդակցում ենք բնագետ Շուշան Ալեքսանյանի հետ: Վերջնական արդյունքը՝ ճամբարականները կնախապատրաստեն տարածքներ…
Ճամբարային երկրորդ օր
Այսօր ճամբարականները իրենց օրը սկսեցին միջավայրը խնամելուց`ջրեցին և խնամեցին ծաղիկները, հավաքեցին բակը, լողափը հովացրին սառը ջրով: Միջավայրը խնամելուց հետո սկսեցվեց լողափնյա հրճվանքը` նախավարժանք և բացօթյա լող: Ընկեր Սեդան էլ ճամբարականներին հրաշալի անակնկալ մատուցեց, այս անգամ ոչ միայն երգեց, այլև նվագեց կիթառ: Օրը հագեցած էր երաժշտությամբ` ընկեր Աչերի հետ միասին սովորեցինք Վարդավառի ծեսի երկու երգ: Իսկ…
Ամառային ճամբար. օր 1-ին
Ճամբարային 1-ին օրը սկսվեց միջավայրի խնամքով` հավաքեցին աղբը, ջրեցին և խնամեցին ծաղիկները: Նախավարժանք անելուց հետո `լողացին: Լողալուց հետո խաղացին ջրային զվարճալի խաղ:
Ուսումնական ագարակ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 6-10 տարեկան ճամբարականներ Օրը՝ 8 հուլիսի Նպատակներ՝ Շփումը կենդանիների հետ Ձիավարություն Կենդանիների ուսումնասիրություն Կենդանիների խնամք Խնդիրներ՝ Հաղթահարել վախը կենդանիների հանդեպ,ինքնավստահություն ձեռք բերել, դրական հույզեր: Հաղորդակցվել, տեղեկություններ ստանալ,ուսումնասիրել կենդանիների մասին: