Ամառային ճամբար. օր երրորդ

Ամառային ճամբարի յուրաքանչյուր օր սկսում ենք միջավայրի խնամքով` ջրում ենք բակը, խնամում ծաղիկները: Ճամբարականների մի խումբ ընկեր Մադլենի հետ միասին այսօր մինչ հեծանիվ վարելը` լվացրին և մաքրեցին: Լվանալուց հետո մի խումբը վարեց հեծանիվ, իսկ մյուս խումբը` ընկեր Անուշի հետ մասնակցեց Արտմիջավայրի աշխատանքներին:

Պարտիզապուրակային աշխատանքները ամառային ճամբարում

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 6-10 տարեկան ճամբարականներ: Նպատակը՝ ուսումնասիրել Արևմտյան  դպրոցի հողամասը  իր  կանաչ ծառերով, թփերով, լանջերով։ Որտեղ է ավելի նպատակահարմար նոր ծառերի և թփերի  տնկումը: Ծառերի և թփերի հաշվառում: Ավելացող թփի և ծառի մասին տեղեկության հաղորդում: Ընթացք՝ Ճամբարականների  միջև գործի բաժանում: Ուսումնասիրում ենք տարածքը, մաքրում ենք, սկսում ենք հաշվառել և դիտարկումները անել,  խորհրդակցում ենք բնագետ Շուշան Ալեքսանյանի հետ:  Վերջնական արդյունքը՝ ճամբարականները կնախապատրաստեն տարածքներ…

Ճամբարային երկրորդ օր

Այսօր ճամբարականները իրենց օրը սկսեցին միջավայրը խնամելուց`ջրեցին և խնամեցին ծաղիկները, հավաքեցին բակը, լողափը հովացրին սառը ջրով: Միջավայրը խնամելուց հետո սկսեցվեց լողափնյա հրճվանքը` նախավարժանք և բացօթյա լող: Ընկեր Սեդան էլ ճամբարականներին հրաշալի անակնկալ մատուցեց, այս անգամ ոչ միայն երգեց, այլև նվագեց կիթառ: Օրը հագեցած էր երաժշտությամբ` ընկեր Աչերի հետ միասին սովորեցինք Վարդավառի ծեսի երկու երգ: Իսկ…