
Այսօր ճամբարականները իրենց օրը սկսեցին միջավայրը խնամելուց`ջրեցին և խնամեցին ծաղիկները, հավաքեցին բակը, լողափը հովացրին սառը ջրով:



Միջավայրը խնամելուց հետո սկսեցվեց լողափնյա հրճվանքը` նախավարժանք և բացօթյա լող:
Ընկեր Սեդան էլ ճամբարականներին հրաշալի անակնկալ մատուցեց, այս անգամ ոչ միայն երգեց, այլև նվագեց կիթառ:
Օրը հագեցած էր երաժշտությամբ` ընկեր Աչերի հետ միասին սովորեցինք Վարդավառի ծեսի երկու երգ:
Իսկ դե օրվա ավարտին ընկեր Մադլենի հեֆ խաղացինք մարզական խաղեր: