Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 6-10 տարեկան ճամբարականներ:
Նպատակը՝ ուսումնասիրել Արևմտյան դպրոցի հողամասը իր կանաչ ծառերով, թփերով, լանջերով։ Որտեղ է ավելի նպատակահարմար նոր ծառերի և թփերի տնկումը: Ծառերի և թփերի հաշվառում: Ավելացող թփի և ծառի մասին տեղեկության հաղորդում:
Ընթացք՝ Ճամբարականների միջև գործի բաժանում: Ուսումնասիրում ենք տարածքը, մաքրում ենք, սկսում ենք հաշվառել և դիտարկումները անել, խորհրդակցում ենք բնագետ Շուշան Ալեքսանյանի հետ:
Վերջնական արդյունքը՝ ճամբարականները կնախապատրաստեն տարածքներ աշնանացանի համար, սովորողները կարձանագրեն՝ ծառի, թփի, ծաղկի տեսակները ինչ տարածքում, ինչ փխրունության հողում պետք է բազմացնել, աճեցնել: