Բարձունքի հաղթահարում. Մեծեփ

Բարձունքի հաղթահարում» նախագծերի շրջանակում սեպտեմբերի 4-ին հաղթահարելու ենք Փամբակի լեռնաշղթայի Գոմաձոր ավանի մոտակա բարձունքը’ հարավային գագաթը՝ Մեծեփ: Մասնակիցներ -Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիներ Պատասխանատուներ՝ Արմինե Գոգինյան, Սոնա Սարգսյան Մեկնում – սեպտեմբերի 4, ժամը՝9:00՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի Վերադարձ- 16:30՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի Կանգառներ՝ 10.30 — Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի 11.00 — Բարձունքի հաղթահարում’ Գոմաձոր ավանից «Արքայական ճանապարհով» դեպի Մեծեփ բարձունք 14.00 _ Սևանի Հանրային լողափ…

Սեպտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ. մարմնակրթություն

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ Ժամանակահատվածը՝ սեպտեմբեր Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանի սովորողներ Նպատակը՝ իրականացնել եռամարտի՝ մարմնակրթության,հեծանվավարության և վազքի պարապմունքներ Ընթացքը՝ 4-5-րդ դասարան՝ վազք, հեծանվավարություն, մարմնամարզություն, էստաֆետային և բակային խաղեր՝ ցատկապարաններ, ֆուտբոլ, վոլեյբոլ,բադերն ու որսորդ։ Արդյունքը՝ ֆոտոպատման, տեսանյութի տեսքով հրապարակել բլոգում:

01-03․09․2021 աշխատաժամանակ

Սեպտեմբերի 1, չորեքշաբթի 13:30-14:15 Ծանոթացում, զրույց քննարկում 14:15-15:00   ընդմիջում 15:00-16:30   բացօթյա լող 16:30-17:00   ուղեկցում տուն Սեպտեմբերի 2, հինգշաբթի 13:30-14:15   Ինքնակրթություն 14:15-15:00   ընդմիջում 15:00-16:30  բակային խաղեր  16:30-17:00   ուղեկցում տուն Սեպտեմբեր 3, ուրբաթ 13:30-14:15  Մարզական խաղեր՝ կոնախաղ, օղակախաղ 14:15-15:00   ինքնակրթություն 15․00-15․30  ընդմիջում 15:30-16:30  մուլտֆիլմի դիտում -քննարկում 16:30-17:00   ուղեկցում տուն

Ամառային լողափնյա ճամբարի ամփոփում

Լողափնյա ճամբարի մասնակից ճամբարականները մասնակցել են ծաղիկների և միջավայրի խնամքի աշխատանքներին, Մադլեն Թերզյանի`«Մարզական խաղեր», «Ձիավարություն, ձիերի խնամք», Աչեր Բաստաջյանի և Սեդա Թևանյանի` «Քաղենք խաղողը, լցնենք կողովը» և «Հեծանվավարության» նախագծերին: Շաբաթվա օրերի ամփոփոումները` հղումներով… Ամառային լողափնյա ճամբար. օր 1-ին Ամառային լողափնյա ճամբար. օր 2-րդ Ամառային լողափնյա ճամբար. օր 3-րդ Ամառային լողափնյա ճամբար. օր 4-րդ Ամառային լողափնյա ճամբար. օր-5-րդ Մասնակիցների թիվը 1-ին…

Ամառային լողափնյա ճամբար. օր-5-րդ

Ճամբարային վերջին օրը ավարտեցինք իրականացնելով «Հեծանվավարություն» նախագիծը: Օրն ավարտեցին քայլքով դեպի Մայր դպրոց` մասնակցելու Մեդիա ուրբաթ համերգին: Այսօր ճամբարին մասնակցել է 12 սովորող` որից 9-ը կրթահամալիրի սաներն են, իսկ 3-ը` այլ դպրոցից:

Ամառային լողափնյա ճամբար. օր 4-րդ

Այսօր ճամբարականները բաժանվեցին խմբերի` միջավայրի խնամքը ճիշտ կազմակերպելու համար: Մի խումբը ինքնուրույն բացեց լողավազանը, իսկ մյուսները` խնամեցին ծաղիկները: Ահա,թե ինչպիսի առօրյա են ունենում մեր լողորդ ճամբարականները: Ամառային ճամբարին մասնակցել է 10 սովորող, որից 6-ը կրթահամալիրի սովորողներ են, իսկ 4-ը` այլ դպրոցի:

Ամառային լողափնյա ճամբար. օր 3-րդ

Լողափնյա ճամբարի 3-րդ օրը առավել տարբերվող էր` ծաղկանոցի և միջավայրի խնամքից բացի, ճամբարականները ձիավարեցին և ընկեր Սեդայի հետ միասին սովորեցին նոր երգ` հաշվերգ: Ամառային լողափնյա ճամբարին մասնակցել է 13 սովորող, որից 10-ը կրթահամալիրի սովորողներն են, իսկ 3-ը` այլ:

Ամառային լողափնյա ճամբար. օր 2-րդ

Այսօր ճամբարականների օրը առավել հագեցած էր` լողավազանը բացեցին, միջավայրը խնամեցին, առավոտյան լողացին, իսկ օրվա ավարտին ընկեր Աչերի հետ երգեցին «Սոնա յար» և «Կաքավիկ» երգերը: Այսօր ամառային ճամբարին մասնակցել է 16 ճամբարական: Ճամբարականներից 7-ը կրթահամալիրի սովորողներ, 9-ը` այլ դպրոցներից:

Ամառային լողափնյա ճամբար. օր 1-ին

Այսօր ճամբարականների օրը սկսվեց իհարկե լողավազանի ծածկը բացելով, չէ՞ որ ամենասիրելի զբաղմունքը լողն է: Այնուհետև մի մասը ջրեց ծաղիները, իսկ մյուսները` խնամեցին միջավայրը: Միջավայրի խնամքին հաջորդեց բացօթյա նախավարժանքը,և,ապա լողափնյա հրճվանքը: Օրը ավարտեցին ընկեր Մադլենի հետ մարզական և էստաֆետային խաղերով: Այսօր ամառային ճամբարին մասնակցել է 12 ճամբարական: Ճամբարականներից 7-ը կրթահամալիրի սովորողներ են, 5-ը` այլ դպրոցներից: