Այսօր ճամբարականների օրը սկսվեց իհարկե լողավազանի ծածկը բացելով, չէ՞ որ ամենասիրելի զբաղմունքը լողն է: Այնուհետև մի մասը ջրեց ծաղիները, իսկ մյուսները` խնամեցին միջավայրը: Միջավայրի խնամքին հաջորդեց բացօթյա նախավարժանքը,և,ապա լողափնյա հրճվանքը: Օրը ավարտեցին ընկեր Մադլենի հետ մարզական և էստաֆետային խաղերով: Այսօր ամառային ճամբարին մասնակցել է 12 ճամբարական: Ճամբարականներից 7-ը կրթահամալիրի սովորողներ են, 5-ը` այլ դպրոցներից:
День: 23 августа 2021
Մարզական խաղեր ճամբարականների հետ
Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ Ժամանակահատվածը՝ 23․08․2021 Մասնակիցներ տարատարիք ճամբարականներ Նպատակը՝ Ճամբարականների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։ Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում: Անհրաժեշտ իրեր Գնդակներ օղակներ պարկեր Ընթացքը` Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն…
Հեծանվավարություն
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ Ժամանակահատվածը` 27.08.2021 Ժամը` 12.00-13.00 Մասնակիցներ`․ Արևմտյան դպրոցի ճամբարականներ Պատասխանատու` Սոնա Սարգսյան Խնդիրներ` Սովորողների հետ իրականացնել հեծանվային պարապմունք: Նպատակը`Ծանոթանալ նոր սովորողների հեծանվային հմտություններին: Արդյունք՝ Մարզախաղերի տեսաձայնագրումը և տեսաֆիլմերը կտեսնեք բլոգում:
«Ձիավարություն, ձիերի կերակրում, շրջայց» նախագիծ
Նախագծի վայրը՝ Բանգլադեշի Ագարակ Նախագծի մասնակիցներ՝ Արևմուտքի ճամբարականներ Ժամանակահատվածը՝ 25.08.2021 Ժամը՝ 11.30- 13.30 Նախագծի պատասխանատու` Սոնա Սարգսյան Նպատակը և խնդիրները՝ Նպաստել հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ Հաղթահարել կենդանիների նկատմամբ վախը և հոգեբանական մի շարք խնդիրներ Ձիերի կերակրում Ձիավարություն Ընթացքը՝ Քայլքով գնում ենք դեպի Ագարակ Խնամում ենք ձիերին և ձիավարում Արդյունքը՝ Ֆոտոպատումի, տեսանյութի ստեղծում և հրապարակում բլոգում։