Ամառային լողափնյա ճամբար. օր 2-րդ

Այսօր ճամբարականների օրը առավել հագեցած էր` լողավազանը բացեցին, միջավայրը խնամեցին, առավոտյան լողացին, իսկ օրվա ավարտին ընկեր Աչերի հետ երգեցին «Սոնա յար» և «Կաքավիկ» երգերը: Այսօր ամառային ճամբարին մասնակցել է 16 ճամբարական: Ճամբարականներից 7-ը կրթահամալիրի սովորողներ, 9-ը` այլ դպրոցներից: