Ամառային լողափնյա ճամբար. օր 4-րդ

Այսօր ճամբարականները բաժանվեցին խմբերի` միջավայրի խնամքը ճիշտ կազմակերպելու համար: Մի խումբը ինքնուրույն բացեց լողավազանը, իսկ մյուսները` խնամեցին ծաղիկները: Ահա,թե ինչպիսի առօրյա են ունենում մեր լողորդ ճամբարականները: Ամառային ճամբարին մասնակցել է 10 սովորող, որից 6-ը կրթահամալիրի սովորողներ են, իսկ 4-ը` այլ դպրոցի:

Ամառային լողափնյա ճամբար. օր 3-րդ

Լողափնյա ճամբարի 3-րդ օրը առավել տարբերվող էր` ծաղկանոցի և միջավայրի խնամքից բացի, ճամբարականները ձիավարեցին և ընկեր Սեդայի հետ միասին սովորեցին նոր երգ` հաշվերգ: Ամառային լողափնյա ճամբարին մասնակցել է 13 սովորող, որից 10-ը կրթահամալիրի սովորողներն են, իսկ 3-ը` այլ: