
Այսօր Արևմուտքի 5-րդ դասարանցիների և Արմինե Գոգինյանի հետ հաղթահարեցինք ևս մի բարձունք` Մեծեփ:
Առաջին կանգ առը եղավ Սևան քաղաքի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու մոտ, որից հետո շարժվեցինք հաղթահարելու Փամբակի լեռնաշղթայի Գոմաձոր ավանի մոտակա բարձունքը` հարավային գագաթը` Մեծեփ:




Մեծեփ սարը հարուստ է պատմական հուշարձաններով: Բարձունքի վրա կա մատուռ` նույն «Մեծեփ» անունով:




Իսկ դե ի՞նչ ճամփորդություն դեպի Սևան, առանց լողալու: Վերջին կանգ առն եղավ Սևանի հանրային լողափում, որտեղ էլ` լողացին մեր սեբաստացի ճամփորդները:



