Կոմիտասյան օրեր Կրթահամալիրում

on

Անվանումը ` Կոմիտասյան օրեր կրթահամալիրում

Նախատեսված է՝ 4-5-րդ դասարաններ

Նպատակը ՝ Սովորողներին հաղորդակից դարձնել Կոմիտասի երաժշտական ժառանգությանը

Խնդիրները ` Սովորողներին  ավելի մոտեցնել  հայկական  մշակույթին, երգարվեստին

Միջավայրը ՝Դասասենյակ,Կոմիտաս թանգարան-ինստիտուտ, ընտանիք

Անհրաժեշտ գործիքները՝ համակարգիչ , համացանց

Նախագծի իրականացման ընթացքը ՝  Հարց ու պատասխանի միջոցով բացահայտել,որքանով են երեխաները տեղեկացված Կոմիտասի մասին : Ո՞ր երգերին են ծանոթ,որո՞նք են սիրված,ո՞ր երգերը կարող են կատարել:
  Դիտել «Կոմիտաս Սրինգ» ֆիլմը,քննարկել,բացատրել անհասկանալի դրվագները :
Նախագիծն ամփոփել Կոմիտաս թանգարան- ինստիտուտ այցով , որը սովորողների մոտ էլ ավելի կամրապնդի ներկայացված նյութը:
Սովորողներին հանձնարարել պատրաստել  կարճ տեսահոլովակներ Կոմիտաս թեմայով, որտեղ կարող են կիսվել տպավորություններով, կամ կատարել որևէ երգ  Կոմիտասյան երգադարանից  և տեղադրել իրենց  բլոգներում:

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդությունը՝ Այց Կոմիտաս թանգարան- ինստիտուտ

Համագործակցություն՝ դասավանդողների , երկարացված օրվա կազմակերպիչների հետ:

Оставьте комментарий