Վայրը՝ Յ. Բախշյանի այգի
Ժամանակահատվածը՝ 11.10.2021
Ժամը՝ 11։00
Մասնակիցներ` 5.1 դասարան
Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:
Նպատակը՝ Սաների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։
Անհրաժեշտ իրեր
Գնդակներ
օղակներ
պարկեր
կոներ
պարան
Ընթացքը`
Խաղ 1. Յուսաքանչյուր խումբ ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Սաները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:
Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Սաները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:
Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, գնդակը միմյանց քցելով պետք է տեղափոխեն նշված վայր:
Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող, զիգզագաձեւ անցնելով կոների միջով վազում եւ անցնում է նաեւ օղակի միջով։
Խաղ 5. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում է որոշակի հատված, կանգնում կոնի մոտ եւ տասն անգամ պարանով թռնում եւ հետադարձ գնում։
Արդյունքը՝ ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում: