Ծաղկանոցի ստեղծման մեկնարկ. սերմնացան

on

Պարտիզապուրակային գործ՝ մասնագիտական ուսուցման մեկնարկը տրվեց:

Տիկին Շողիկի հետ միասին զրուցեցինք, թե՞ ինչպես ճիշտ խնամենք ծաղիկները, ի՞նչ ժամանակացույցով ջրենք, և երբ տեղափոխենք սածիլը թաղարի մեջ: Այնուհետև Սուսաննա Հայրապետյանի հետ միասին ցանեցինք «Գացանիա» ծաղկի սերմը:

Գացանիայի ծաղիկները խոշոր են, նարնջադեղին, պսակաթերթիկների վրա սև օղակներով, բացվում են միայն պարզ, արևոտ օրերին։ Փայլուն գացանիայից բացի, մշակության մեջ հանդիպում են նաև հետևյալ տեսակները.

  • երկարացողուն (բազմամյա ծաղկաբույս է, ունի ոսկեդեղին խոշոր ծաղիկներ, որոնց տրամագիծը հասնում է մինչև 25 սանտիմետրի),
  • Պոտսի (ծաղիկներն ունեն մինչև 12 սմ տրամագիծ և երկար կոթուններ, աչքի է ընկնում ուժեղ աճով, տերևները դեպի վեր են ուղղված)։

Ցանքը կատարում են ջերմոցներում ապրիլի երկրորդ կեսին։ Սերմնաբույսերը խնամում են կիսաչոր, արևոտ պայմաններում։ Գացանիայի սածիլները վատ են տանում ավելորդ խոնավությունը։ Դաշտ կարելի է տեղափոխել միայն առողջ, լավ զարգացած սածիլները, այլապես բույսերը կորցնում են իրենց դեկորատիվ հատկանիշը։ Չափազանց շոգադիմացկուն և երաշտադիմացկուն բույսեր են։

Վերջում էլ՝ ստեղծեցինք ջերմոցային միջավայր ծաղկի աճի համար:

Ֆոտոշարը՝ ստորև…

Оставить комментарий