Ճամբարային առօրյա

Սեբաստացիների ճամբարային առօրյան միշտ հագեցած է և հետաքրքիր: Այսօր էլ Անուշ Դավթյանի հետ միասին իրականացրեցինք հայելու ձևավորման, ինչպես նաև ծաղիկների տեղափոխման աշխատանքներ:

Շրջայց «Ուսումնական ագարակում»

Այս անգամ «Ուսումնական ագարակ» այցը եղավ էլ ավելի հետաքրքիր, բացի այն, որ պետք է խնամեինք ձիերին և ձիավարեինք, ունեինք նաև հաճելի անակնկալ։ «Ուսումնական ագարակում» էին Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները, որոնք Տիար Բլեյանի հետ ունեցան փոքրիկ, բայց բավականին հետաքրքիր զրույց։

Հանդիպում Արևմտյան դպրոցի մանկավարժական խորհրդով

Այսօր տեղի ունեցավ Արևմտյան դպրոցի մանկավարժական խորհրդով հերթական հավաքը, որի ընթացքում քննարկվեց՝ «Ուսումնական ձմեռ», հունվարյան ճամբարի նախագծերը, 4-5-րդ դասարանների առաջին ուսումնական շրջանի ամփոփումները, ինչպես նաև  աճի բնութագրերի լրացումները, որին էլ հաջորդեց Արևմուտքի ամանորյա տոնակատարությունը։

Միջավայրի խնամք

Չնայած եղանակային վատ պայմաններին սեբաստացի սաները չեն մոռանում միջավայրը խնամելու մասին։

Ճամփորդություն․ Երևանի պատմության թանգարան

Արմինե Գոգինյանի նախաձեռնությամբ, 5․2 դասարանի սովորողները եղան Երևանի պատմության թանգարանում, շրջեցին թանգարանում , մասնակցեցին հետաքրքիր խաղի, շատ բան իմացան հին Երևանի մասին: Հետո էլ այցելեցին քաղաքի առաջին հասարակական այգին՝ Անգլիական այգին:

Ճամբարային նախագիծ

Ժամկետ՝   հունվարի 10-30 Մասնակիցներ՝    ճամբարականների ջոկատ Նպատակը՝    սովորողների ճամբարային առօրյան մարզական, հետաքրքիր դարձնել

27.12 -7.01.2022 աշխատակարգ

Դեկտեմբերի 27, երկուշաբթի Հունվարյան ճամբարի նախագծերի մշակում և կազմում Դեկտեմբերի 28, երեքշաբթի

20-24.12.2021 աշխատակարգ

Դեկտեմբերի 20, երկուշաբթի 13.30-14.00 Հանգստի ժամ 14.00-15.00  Ազգային խաղեր՝ բադերն ու սագերը, պարանքաշոցի, փայտքաշոցի 15․00-15.20 Ընդմիջում 15․20-16․00 Ինքնակրթություն (անավարտ աշխատանքների ավարտում ) 16.00-16.30Դասասենյակի հավաքում 16.30-17.00 Քայլք դեպի երթուղայիններ