

Այս անգամ «Ուսումնական ագարակ» այցը եղավ էլ ավելի հետաքրքիր, բացի այն, որ պետք է խնամեինք ձիերին և ձիավարեինք, ունեինք նաև հաճելի անակնկալ։ «Ուսումնական ագարակում» էին Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները, որոնք Տիար Բլեյանի հետ ունեցան փոքրիկ, բայց բավականին հետաքրքիր զրույց։
Մինչ սովորողների մի մասը խնամում էր ձիերին, մյուսները Արտակ Ռշտունու հետ զրույց-քննարկում ունեցան խաղողի վազերի ճիշտ մշակման մասին, իսկ Հարավային դպրոցի սաներն էլ՝ Սեդա Թևանյանի հետ երգեցին լավաշթխիկի ծիսական երգեր։