Խաղերի համառոտ նկարագրությունը։
Աքլորակռիվ ( Աջ ձեռքով մեջքի կողմից բռնում են ծալված ձախ ոտքը և թռչկոտելով աջ ոտքի վրա` ուսով այնքան են իրար թեթևակի խփում, մինչև խաղացողներից մեկը վայր է ընկնում, պարտվում):
Գոմշակռիվ(Խաղացողները չորեքթաթ իրար հրում են ուսերով: Նույնը կատարում են կանգնած: Խաղում են կատակով` աշխատելով չպարտվել):
Աղջիկ փախցնոցի -Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Պարան ձգոցի- խաղում ենք երկու խմբով։Խմբերը բաժանվում են հավասար քանակի։ Պարանը պահում ենք ձգած և նախապես թիմերի բաժանավծ խմբերից մեկը կանգնում է աջ,իսկ մյուսը՝ ձախ մասում։Հրահանգավորումից հետո սկսում ենք քաշքշել պարանը,որ խումբը մինչև վերջ կարողանա ձգել դեպի իրեն պարանի մեծ մասը մասնակիցներով հանդերձ, նա հաղթող է ճանաչվում։
- Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:
Մուկ — կատու
Երեխաները ձեռք ձեռքի տված շրջան են կազմումնախապես մեկին մուկ, մյուսին
կատու նշանակելով: Մուկը դրսից որևէ թևամիջով ներս է մտնում և կատվին խաբս
տալովդուրս է գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան և նույն տեղերով մտնելով ու դուրս գալով աշխատում է բռնել նրան և դերը նրա հետ փոխել:
Բայց երբ մկանը շուտ բռնելու տենչով կատուն ոչ թե նախորդի անցած ճանապարհով է
անցնում, այլ ուրիշ թևամիջով, այն ժամանակ նրան փոխարինում էր շրջանում կանգնած
մեկը` խաղը նույնությամբ շարունակելով:
Գործնագործ
Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբի (կարող են լինել աղջիկների և
տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից: Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի
կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողներըխաղացողներ: Ես բարձր եմ, դու ցածր
Խաղում են 2-ական հոգովմեծ մասամբ հոգնած մեջքները հանգստացնելու համար: Խաղացողները կանգնում են մեջքներն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած: Այդ դրությամբ մեկը կռանալով մյուսին առնում է իր շալակը: Շալակողի
հարցումով նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը:
-Տակդ ի՞նչ կա:
-Վերմակ, ներքնակ:
Ապա շալակողն էր հարցնում:
-Վրեդ ի՞նչ կա:
_Աստղ ու լուսնյակ:
Խաղացողները կարող են կամաց-կամաց արագացնել այդ գործողությունը:
Աչքկապուկ
7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել:
Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:
Ճլոթ (Սա «Տըզզ» խաղի տարբերակ է)
Վիճակով մեկը կանգնում է պատի առջև, ձեռքերը մեջքին տանում, միացնում: Մեկը
դառնում է Պապ: Նա թաշկինակով կամ ձեռքով ծածկում է սրա աչքերը: Մյուս
խաղացողները ետևից մեկ-մեկ մոտենում են և խփում նրա ձեռքերին:
Պապը հարցնում է.
-Ո՞վ է խփողը:
Եթե գուշակում է, խփողը կանգնում է նրա տեղը:
Գդակ թռցնել
Խաղում են 8-10 հոգիանոց երկու խմբով: Խմբերը կանգնում են 50 քայլ իրարից հեռու
սահմանների վրա: Վիճակահանությամբ խաղն սկսող խմբից մի հոգի գալիս է մյուս
խմբից մեկի գլխարկը հանկարծ թռցնում ու փախչում՝ հասնելու իր խմբին:
Գլխարկատերը պետք է հասնի և նրան ձեռքով դիպչի մինչև տեղ հասնելը: Այդ
գործողությամբ գլխարկն ազատում է և խաղը շահում: Հակառակ դեպքում ինքը գերվում
է, իսկ խումբը տանուլ է տալիս: Խաղը վերսկսում է շահող խումբը: Խաղը շարունակում
են, մինչև խմբերից մեկը գերի մյուսի բոլոր անդամներին: