Դիպլոմային աշխատանք․Ծաղկոցներ նախակրթարանի միջավայրում

on

Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր պետական քոլեջ

Թեմա ՝ «Ծաղկոցներ նախակրթարանի միջավայրում»

Ուսանող՝  Սոնա Սարգսյան

Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան

Բովանդակություն

  • Ներածություն
  • Սերմնահավաքից սերմնացան
  • Գացանիա (նկարագրություն)
  • Ծաղկանոցի ստեղծում Արևմտյան դպրոց-պարտեզում
  • Մեխակ (նկարագրություն)
  • Ծառատունկ
  • Գրականության ցանկ/աղբյուր
  • Եզրակացություն

Ներածություն

Քոլեջի պարտիզպուրակային մեկամյա ուսուցման ավարտական աշխատանքի համար ընտրել եմ «Ծաղկոցներ նախակրթարանի միջավայրում» թեման։

Քանի որ այս թեման շատ հետաքրքիր ու ծավալուն է, ուստի սկսեցի ուսումնասիրել և ավելի խորը գիտելիքներ ձեռք բերել բույսերի՝ նրանց նշանակության, կառուցվածքի, կիրառության, բուժիչ հատկությունների և գործնականում գրագետ տունկ կազմակերպելու մասին։
Դիպլոմային աշխատանքում ներկայացված են ծաղկանոցի ստեղծման համար ներառված ծաղիկների կենսաբանական նկարագիրը, կիրառությունը, տարածումը, բուժիչ հատկություններն ու պարտիզպուրակայաին նախագծերը։ Աշխատանքում ներառել եմ նաև մեկամյա կրթության ընթացքում իրականացրած պարտիզպուրակային այլ նախագծեր։

Սերմնահավաքից սերմանցան

Սերմ՝ սաղմնային բույս է՝ իր մեջ կուտակված պաշարային սննդանյութերով։ Այն բույսերի բազմացման և տարածման օրգան է։

Սերմը արտաքինից պատված է ամուր ծածկույթով՝ սերմնամաշկով, որի ներսում գտնվում են սաղմը և պաշարային սննդանյութերը։ Սերմնամաշկը սերմը պաշտպանում է չորանալուց և մեխանիկական վնասվածքներից։

 Սերմնամաշկի վրա երեվում է սերմնասպին, այն հետքը, որով սերմն ամրանում է սերմնաոտիկին։ Սերմնասպիի կողքին գտնվում է սերմնամուտքը, որով սերմի մեջ են թափանցում ջուրը և օդը։ Սերմի հիմնական մասերն են սաղմը և պաշարանյութերը։ Սաղմում լավ երևում է շաքիլը, որում կուտակված են պաշարային սննդանյութեր։ Դրանցով է սնվում սաղմը սերմի ծլման սկզբնական փուլում։ Տարբերում են երկշաքիլավոր և միաշաքիլավոր սերմեր։ Երկու շաքիլ ունենարևածաղկի, խնձորենու, վարունգի, սեխի և մի շարք այլ բույսերի սերմեր, որի համար էլ կոչվում են երկշաքիլավոր բույսեր։ Կան նաև միաշաքիլավոր բույսեր, որոնց սերմն ունի մեկ շաքիլ։ Միաշաքիլավոր սերմերի էնդոսպերմը կարող է գտնվել սաղմի մոտ կամ շրջապատել սաղմը։ Սերմերի բաղադրության մեջ մտնում են օրգանական (օսլաճարպերսպիտակուցներ) և անօրգանական (ջուր և հանքային աղեր) նյութեր։

Ինչ է սերմնահավաքը

Սերմնահավաքը ծաղիկների սերմեր հավաքելն է, ցանելու և նոր ծաղիկներ ստանալու նպատակով։ Մենք հավաքել ենք սերմեր, ցանել և նոր ծաիկներ բազմացրել։

Սերմանահավաքից հետո Սուսաննա Հայրապետյանի հետ միասին Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում կատարեցինք սերմնացան։

Տիկին Շողիկի հետ միասին զրուցեցինք, թե՞ ինչպես ճիշտ խնամենք ծաղիկները, ի՞նչ ժամանակացույցով ջրենք, և երբ տեղափոխենք սածիլը թաղարի մեջ: Այնուհետև Սուսաննա Հայրապետյանի հետ միասին ցանեցինք «Գացանիա» ծաղկի սերմը: lo

Գացանիա

Գացանիա
Դասակարգում
ԹագավորությունԲույսեր 
ԵնթատիպՍերմնավոր բույսեր 
ԿարգԱստղածաղկավորներ 
ԸնտանիքԱստղածաղկազգիներ 
ԵնթաընտանիքԵղերդակայիններ 
ՏրիբաArctotideae
ՑեղԳացանիա 
ՏեսակԳացանիա փայլուն
 
 

Գացանիա փայլուն, աստղածաղիկավորների ընտանիքին պատկանող միամյա ցածրաաճ բույս՝ մոխրականաչավուն տերևներով և ամուր ընձյուղներով։ Ծագում է Հարավային Աֆրիկայից։

Նկարագրություն

Ծաղիկները խոշոր են, նարնջադեղին, պսակաթերթիկների վրա սև օղակներով, բացվում են միայն պարզ, արևոտ օրերին։ Փայլուն գացանիայից բացի, մշակության մեջ հանդիպում են նաև հետևյալ տեսակները.

երկարացողուն (բազմամյա ծաղկաբույս է, ունի ոսկեդեղին խոշոր ծաղիկներ, որոնց տրամագիծը հասնում է մինչև 25 սանտիմետրի),

Պոտսի (ծաղիկներն ունեն մինչև 12 սմ տրամագիծ և երկար կոթուններ, աչքի է ընկնում ուժեղ աճով, տերևները դեպի վեր են ուղղված)։

Ցանքը կատարում են ջերմոցներում ապրիլի երկրորդ կեսին։ Սերմնաբույսերը խնամում են կիսաչոր, արևոտ պայմաններում։ Գացանիայի սածիլները վատ են տանում ավելորդ խոնավությունը։ Դաշտ կարելի է տեղափոխել միայն առողջ, լավ զարգացած սածիլները, այլապես բույսերը կորցնում են իրենց դեկորատիվ հատկանիշը։ Չափազանց շոգադիմացկուն և երաշտադիմացկուն բույսեր են։

Տարածվածություն

Հեռանկարային են մեր հանրապետության ցածրադիր գոտու պայմանների համար (Արարատյան դաշտՎայքՄեղրի, հյուսիսարևելյան շրջաններ)։ Հիմնականում օգտագործում են կտրելու ծաղիկ ստանալու համար և ծաղկադեկորատիվ ձևավորումներում։

Աղբյուրն՝ այստեղ։

Արևմտյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականները սիրում են միջավայրի և ծաղիկների խնամքի հետ կապված ամեն ինչ: Այսպիսով քայլքով գնացինք ջերմոց-լաբորատորիա և ընկեր Շողիկի հետ միասին ունեցանք հետաքրքիր և բովանդակալից օր: Մասնագիտական ուսուցման ընթացքում ցանել էինք «Գացանիա» ծաղկի սերմը, որի համար ստեղծել էինք ջերմոցային պայմաններ,որպեսզի սածիլները արագ դուրս գան, և 1 շաբաթ անց ունեցանք արդյունք, որի ժամանակ սովորողների մի մասը սածիլները զգուշությամբ տեղափոխեցին թաղարների մեջ, իսկ մյուսերի հետ եղավ փորձի փոխանակում՝ բացատրեցի ինչպես պետք է սերմը ցանել և ինչպիսի պայմաններ ստեղծել նրանց աճի համար:

Տեսանյութը՝ ստորև

Գացանիան ամիսներ անց

Ծաղկանոցի ստեղծում Արևմտյան դպրոց-պարտեզում

Արևմտյան դպրոցի հայրենագետների և բնագետների ընտրության խմբերի սովորողների հետ միասին կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիայում տիկին Շողիկի հետ իրականացնացրինք ծաղկացան և լաբորատորիայից վերցրինք «Մեխակ» ծաղիկը։

5.1 դասարանի մի քանի սովորողների հետ միասին անցանք գործի՝ ընտրված տարածքը մաքրեցինք խոտերից, հողը փխրեցինք, գոմաղբը խառնեցինք և տնկեցինք մեխակներ: ։Իհարկե, վերջում ջրեցինք։

Ծաղիկների հանդեպ ունեցած սիրուց տանը՝ պատշգամբում, նույնպես ստեղծեցի իմ գեղեցիկ ծաղկանոցը։

Մեխակ

Դասակարգում՝

ԹագավորությունԲույսեր
ԲաժինԾածկասերմեր
ԴասՄիաշաքիլավորներ
ԿարգՄեխակածաղկավորներ
ԸնտանիքՄեխակազգիներ
ՑեղԽաղամ-հայերեն-,պահ.Մեխակ,թուրք.ղարանֆիլ

Մեխակ, հայերեն Խաղամ, (լատ.՝ Diánthus), մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը հանգուցավոր է, բարձրություն՝ մինչև 70 սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև։ Տեսակների մեծ մասի ցողունը և տերևները գորշ կապտավուն երանգ ունեն։ Ծաղկաբույլը ցիմոզային է, երբեմն՝ գլխիկ։ Ծաղիկները երկսեռ են (հաճախ՝ մեկական), ծոպավոր, ատամնւսեգր կամ ամբողջաեզր, սպիտակ, վարդագույն, կարմիր, ծիրանագույն, դեղնականաչավուն և այլն։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը երկարավուն, միաբուն, բազմասերմ տուփիկ է։ Սերմերը սև են, մանր, տափակ։

Հայտնի է մոտ 300, Հայաստանում՝ 15(18) տեսակ՝

  • Մեխակ արևելյան (D. orientalis),
  • Մեխակ անհրապույր (D. inamoenus),
  • Մեխակ խայտաբղետ (D. discolor),
  • Մեխակ խավավոր (D. crinitus),
  • Մեխակ մանրածաղիկ (D. parvifloarm) և այլն

Տարածում՝

Հանդիպում է ԵվրոպայումԱսիայումԱֆրիկայում։ Հայտնի է շուրջ 300 տեսակ, Հայաստանում՝ 18։ Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարգերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ավագոտ վայրերում, կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ալպյան և ենթալպյան մարգագետիններում։ Մշակության մեջ տարածված են շատ գեղազարդիչ տեսակներ (պարտեզային, չինական, հոլանդական) և սորտեր, որոնք կիրառվում են ծաղկաբուծության մեջ։

Կիրառում՝

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններալկալոիդներ, եթերայուղեր, վիտամին C և այլն։

  • Մեխակ Քուռին (D. cyri) հանդիպում է Արարատյան գոգավորության (Վեդու և Ուրցաձոր գյուղի միջև) չոր, ավագոտ գետափերին և միջին լեռն, գոտու մարգագետիններում,
  • Մեխակ անհրապույրը՝ Սյունիքի մարզի (Շվանիձոր գետի շրջակայքում և Խաթաբան լեռան վրա) միջին լեռն, գոտու քարքարոտ լանջերին,
  • Մեխակ Լիբանանին (D. libanotis)՝ Երևանի (հլկասար, Վեգի և Ուրցաձոր) և Վայոց ձորի (Արենի գյուղ) ֆլորիստիկական շրջանների ստորին և միջին լեռնային գոտիների չոր, կավային, գիպսակիր կամ աղակալած լանջերին,
  • Մանրածաղիկ մեխակ՝ Վայոց ձորի մարգի (Խաչիկ և Գևիշիկ գյուղերի միջև) միջին լեռնային գոտու չոր, քարքարոտ լանջերին։ Այս տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Մեխակի շատ տեսակներ (պարտեզային կամ հոլանդական Մեխակ, մորուքավոր կամ տաճկական Մեխակ, փետրաձև Մեխակ և այլն) մշակվում են վաղուց ի վեր․ հայտնի են բազմաթիվ արժեքավոր պարտեզային ձևեր և սորտեր։ Մեխակ է կոչվում նաև մեխակածառի չորացած ծաղկակոկոններից ստացվող համեմունքը։

Աղբյուր

Արևմտյան դպրոցի կանաչապատ տարածքը էլ ավելի շատացնելու, միջավայրը ավելի գեղեցկացնելու, ինչպես նաև ծառերը շատացնելու համար ապրիլի 30-ին հանրապետությունում իրականացվող շաբաթօրյակին միացանք նաև մենք՝արևմուտքցիներս, ծնողական համայնքի հետ միասին տնկեցինք 13 խնձորենի և տարբեր տեսակի միամյա ծաղիկներ։

Եզրակացություն

Քոլեջի մեկամյա կրթության ընթացքում, ուսումնասիրելով այգեգործությունը և պարտիզպուրակային աշխատանքի նրբությունները, սովորեցի պարտեզում ծաղիկներ տնկելու և աճեցնելու նրբություններն ու կանոնները, որի արդյունքում սովորողների հետ միասին ստացանք փոքրիկ, բայց գեղեցիկ ծաղկանոց։

Оставьте комментарий