Էլ ինչ ամառ, առանց ճամբարի: Խինդ, երգ, պար, իսկական հրճվանք ամառային ճամբարում: Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով: Միջավայրի խնամքը, ծաղիկների ջրելը, լողավազանը կարգի բերելը մեր առօրյայի մի մասն են կազմում: Ճամբարականների սիրելի վայրերից է մեր « Ուսումնական ագարակը»: Օրվա ավարտը եղավ ամառային լողափնյա խաղեր խաղալով և լողալով: