«Մարզական խաղեր» նախագիծ

on

Մասնակիցներ` Արևմտյան  դպրոցի 4.2 և 4․1  դասարաններ

Անցկացման վայրը՝   Արևմտյան դպրոցի մարմնամարզության դահլիճ,Յ․ Բախշյանի այգի

Պատասխանատու ՝   Սոնա Սարգսյան 

Օրը՝ Մայիսի 10․ Մայիսի 19

Նպատակը՝    Հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը:

Խնդիրները՝

 Մարզական հմտությունների կիրառում

․ մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն

Ստուգատեսի համար նախատեսված վարժությունները`

Ազատ վարժություն` շարք, վազք, նախավարժանք:

Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.

Էստաֆետային խաղերի իրականացում

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

կոներ

պարան

Ընթացքը`

Խաղ 1. Յուրաքանչյուր խումբ ունի երեքական գնդակ: Գնդակներից երկուսը  բռնում են ձեռքերով, իսկ մյուսը՝ ոտքերի արանքում և զիգզագաձև անցնումներ կատարում կոների արանքով։   Հաղթում է այն խումբը, որն առաջինն է  ավարտում։

Խաղ 2. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում է որոշակի հատված, կանգնում կոնի մոտ եւ տասն անգամ պարանով թռնում եւ հետադարձ գնում։

Արդյունքը՝  Տեսանյութի, ֆոտոպատման և դասարանական բլոգում։

Оставьте комментарий