Գնահատումն իրականացվում է 10-միավորային սանդղակով`
Միավոր Անվանում
10 «բացառիկ»
9 «գերազանց»
8 «շատ լավ»
7 «լավ»
6 «միջինից բարձր»
5 «միջին»
4 «բավարար»
3 «անբավարար»
2 «վատ»
1 «շատ վատ»
Գնահատման 10 միավորային սանդղակի կիրառումը ֆիզիկական կուլտուրայի դասերին
1 միավոր գնահատվում է երբ սովորող բացարձակ չի մասնակցում դասին։
2 միավոր գնահատվում է երբ սովորող հրաժարվում է կատարել վարժությունը։
3 միավոր գնահատվում է, երբ սովորող ամբողջությամբ սխալ է կատարում վարժությունը։
4 միավոր գնահատվում է երբ սովորողը վարժությունը հիմնականում ճիշտ է կատարում, բայց անվստահ է և թույլ է տվել 2-ից ավելի նշանակալից սխալ։
5 միավոր գնահատվում է երբ սովորողը վարժությունը հիմնականում կատարում է ճիշտ, բայց միաժամանակ թույլ է տվել 1 նշանակալի և 3 աննշան սխալ։
6 միավոր գնահատվում է երբ սովորողը վարժությունը հիմնականում ճիշտ է կատարում , բայց միաժամանակ թույլ է տվել 1 նշանակալի և 2 աննշան սխալ։
7 միավոր գնահատվում է երբ սովորողը վարժությունը ճիշտ է կատարում , բայց միաժամանակ թույլ է տվել 2 աննշան սխալ։
8 միավոր գնահատվում է երբ սովորողը վարժությունը կատարում է ճիշտ, անկաշկանդ, պահպանել է ծրագրային պահանջները, բայց թույլ է տվել 1 աննշան սխալ։
9 միավոր գնահատվում է երբ սովորողը վարժությունը կատարում է ճիշտ , ռիթմով, անկաշկանդ, պահպանել է ծրագրային բոլոր պահանջները։
10 միավոր գնահատվում է երբ սովորողը վարժությունը կատարում է ճիշտ, միաձույլ, հստակ, սահուն, վստահ, պահպանելով ծրագրային բոլոր պահանջները, ցուցաբերում է բարձր արդյունքներ