Մարզա-հայրենագիտական ճամփորդությւն դեպի Թալին

on

Այսօր մարզա-հայրենագիտական ճամփորդություն ունեցանք դեպի ՝ Թալին։ Մենք սեբաստացիներս շատ ենք սիրում ճամփորդել, բացահայտել նոր վայրեր և իհարկե ձեռք բերել ընկերներ։ Այս անգամ իր հյուրընկալ դռներն էր բացել, Թաթուլ գյուղի միջնակարգ դպրոցը։ Մինչ դպրոց հասնելը հայրենագիտական կանգառ ունեցանք Արուճի քարվանտանը։ Խոսեցինք քարվանատան նշանակության և պատմության մասին։

Այս դպորցը տարբերվում է մեր սիրելի կրթահամալիրից։Սովորողները մեծ հետաքրքրությամբ շրջեցին, ծանոթացան դպրոցի և փորձեցին համեմատություն տանել մեր կիրթահամալիր հետ։

Մանրամասները ՝ տեսանյութում

Եվ սկսեցինք մեր ընկերական մարզական խաղերը։ Մեզ համար իհարկե կարևոր է ընկերությունը։

Մանրամասները ՝ տեսանյութում

Դե իհարկե շարունակեցինք մեր հայրենագիտական քայլքը։ Քայլքով գնացինք Ավազեհանք։

Իսկ ճամփորդության ավարտին այցելեցինք Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան։

Оставьте комментарий