Ճամփորդությամբ ուսուցում. Չարենցի կամար, Գեղարդի վանք, Գառնիի տաճար, Քարերի սիմֆոնիա

on

Ճամփորդության վայր՝ Կոտայքի մարզ, այցելվող վայրեր՝ Չարենցի կամար, Գեղարդի վանք, Գառնիի տաճար, Գառնիի քարերի սիմֆոնիա, Ազատի կիրճ:


Ճամփորդության օր, ժամ՝ ապրիլի 8, մեկնում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը՝ 10:00 , վերադարձ՝ 17:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ճամփորդության համակարգող ուսուցիչներ՝Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան
Նպատակը՝ Ճամփորդությամբ ուսուցում. հայրենագիտության արտագնա պարապմունք: 

Արևմտյան դպրոցի 4․2 դասարանի սովորողներ 

Ընթացք՝ Մինչև ճամփորդությունը ուսումնասիրում ենք, տեղեկություններ ենք որոնում, հավաքում բլոգներում այցելվող վայերի, այդ օրվա եղանակի, ՀՀ օգտակար հանածոների, բնական հուշարձանների մասին:վայելում ենք կամարից բացվող տեսարանը, լուսանկարում ենք:
Գառնիի տաճար, ծանոթացում, հեթանոսական մշակույթի միակ օրինակի ուսումնասիրություն:
Քայլարշավ Ազատի կիրճով, քարերի սիմֆոնիայով, բազալտե բնական հուշարձանի ուսումնասիրություն, Ազատ գետի դիտարկում, ջրի հոսքը, գետի ներկայիս էկոլոգիական վիճակի արձանագրում, դիտարկում: Գեղարդի ժայռափոր վանքի ուսումնասիրություն, ուսումնական պատարագից հատվածների կատարում:
Արդյունք՝ սովորողները կհամալրեն իրենց գիտելիքները ՀՀ ևս մեկ մարզի տեսարժան վայրերի մասին տեղեկություններով սեփական աչքով տեսնելով, ուսումնասիրելով դրանք:
Ամփոփումը ՝ բլոգներում ճամփորդապատումների տեսքով
Ճանապարհ՝ Երևան-Կոտայքի մարզ-Ջրվեժ-Ողջաբերդ- Չարենցի կամար-Գառնու տաճար-Գողթ-Գեղարդի վանք
Կանգառներ— 1. Ողջաբերդ, Չարենցի կամարի մոտ— 30ր՝ ձոն Արարատին, կարդում ենք Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, լուսանկարչական պլեներ:
2. Գեղարդի վանք— որմնախորշերի ուսումնասիրություն, քայլք վանքի տարածքում, Ազատ գետի դիտարկում վանքի բակից, ուսումնական պատարագից շարականների կատարում՝ «Հայր մեր…», «Առավօտ լուսօ», «Մանուկների աղոթք», « Սուրբ Աստված», «Տեր ողորմեա…»
3. Գառնիի տաճար-Ազատի կիրճ, Քարերի սիմֆոնիա քայլքով, հին բաղնիքի ուսումնասիրություն, տաճարի տարածքի ուսումնասիրություն, հին ուրարտական շրջանի քարե արձանագրության որոնում, քայլքով Քարերի սիմֆոնիայի տարածքԱզատ գետի մոտ: Բնական հուշարձանի ուսումնասիրություն:
Եղանակը՝ ըստ mes.am-ի

Վարորդ՝ 
Մեքենա՝ 
Անհրաժեշտ իրեր՝

  • ուսապարկ
  • օրապահիկ բրդուճներ՝ առանց նրբերշիկի, երշիկի, միրգ, թարմ բանջարեղեն
  • բնական հյութ, թեյ թերմոսով
  • ախտահանիչ միջոց, թաց և չոր անձեռոցիկ
  • անհատական դեղատուփիկ
  • սմարթ հեռախոս
  • հեռադիտակ, կողմնացույց

Մասնակիցներ՝

Оставить комментарий