Հայաստանը պետք է զգալ, սիրել և ճանաչել։ Իմ 4-րդ դասարանի ճամփորդների հետ բացահայտում ենք Հայսատանը։ Ես, որպես հայրենագետ ամեն բան անելու եմ, որ ճամփորդները ճանաչեն և սիրեն իրենց հայրենիքը։ Քանի որ հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։ Հայրենիքը սիրելու համար պետք է շատ ճամփորդել․․․․
Ամեն անգամ լինելով Արատեսում, կարծես նորովի եմ բացահայտում այն։ Իսկապես անվանը համահունչ է «արի ու տես»։
Յուրաքանչյուր ճամփորդությունից առաջ, Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցում ենք ուսումնական ժամերգության, օրհնություն ստանում և շարժվում։

Առաջին կանգառը եղավ Արփայի հովտում։ Սովորողների հետ խոսեցինք Արփա գետի կարևորության մասին։

Վերջապես հասանք Արատես, տարածքի ուսումնասիրությունից հետո տեղավորվեցինք և անցանք գործի։ Մեր եռօրյա ճամբարի ուղղաթյուններն էին ՝ միջավայրի խնամքը, աղբի տեսակավորումը, խոհանոցային գործունեությունը, որը իրականացվել է ճամբարականների հետ միասին։
Մարզական լուսաբանումը`ֆեյսբուքյան էջում
Միջավայրի խնամքով զբաղվելը մեր մշտական զբաղմունքներից է և մենք նույնպես միացանք հանրապետական շաբաթօրյակին․․․

Ուր էլ լինենք չենք մոռանում մեր ազգային երգն ու պարը լուսաբանումը ՝ ֆեյսբուքյան էջում։
Իսկ երեկոյան մեզ էր սպասում Արատեսյան քայլքը։ Քայլեցինք Արատեսում, վայելեցինք բնությունը։



Հենց քայլքի ընթացքում էլ, մի գեղեցիկ տեղ կանգ առանք և խաղացինք ազգային խաղեր։


Ճամբարի երկրորդ օրն է: Առավոտյան ժամը 8:00-ին բոլորը հագնված, լվացված քայլում են դեպի Արատեսի վանք ՝ ժամերգության։ Լուսաբանումը ՝ ֆեյսբուքյան էջում։
Չէինք կարող անտարբեր մնալ մեղուների նկատմանբ: Ընկեր Արմինեի հետ քննարկեցինք,ուղղեցինք մեզ հետաքրքրող հարցերը, ավելի մոտիկից ծանոթացանք մեր մեղվիկներին.․․․



Արեւմուտքի շնասերները Արատեսում՝



Վերադարձին հայրենագիտական կանգառ ունեցանք Սուրբ Կարապետ եկեղեցում։


