Օրը՝ մայիսի 22` 10:10-10:50
Վայրը՝ Յ․Բախշյան այգի
Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևմտյան դպրոցների 2-րդ դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Արմինե Գյոնջյան
Օգնականներ՝ Սուսաննա Պետրոսյան, Սոնա Սարգսյան
Ծրագրում՝
- Շարային վարժություններ, նախավարժանք
- Մարզական խաղեր
Անհրաժեշտ մարզագույք՝
- գնդակներ
- օղակներ
- բուլավաներ
- ինքնագլորներ
Գնդակը տանել–բերել
Դասարանական թիմերը շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:
Օղակների միջով
Դասարանական թիմերը շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված բուլավան և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակցիներին: Այսպես շարունակում են մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:
Բուլավաների արանքով
Դասարանական թիմերը շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, ինքնագլորով անցնելով բուլավաների արանքով, շրջանցում են և ուղիղ վարելով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին: Այսպես խաղում են մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:
Ամփոփում՝
Օրվա ամփոփ տեսանյութերն ու պատումները կհրապարակվեն դասարանական բլոգներում, ենթակայքերում։