«Մայիսյան 18-րդ հավաք»-ը շարունակվում է։ Այս անգամ մեր մարզական պարապմունքն անցկացրեցինք սեբաստացի մայրիկ, միշտ մարզական մեր Սոնա Սարգսյանի հետ։ Նախապատրաստական փուլում ընկեր Սոնան մեզ հետ հանդիպում ունեցավ, միասին սովորեցինք, թե ինչպես պետք է վարել մարմնամարզության պարապմունքը, այնուհետև սովորողներն իրենք էլ վարեցին դասը։ Իսկ վերջում՝ էստաֆետային հավես խաղերով ամփոփեցինք մեր մարզական հանդիպումը…Պատումը՝ Քրիստինե Հովսեփյանի