
Ճամփորդության վայր՝ Կոտայքի մարզ, Բուժական գյուղ՝ Թեղենյաց վանք
Ճամփորդության օր՝ Մայիսի 25 ժամը՝ 09:30-16:30
Մեկնման վայր՝ Արևմտյան դպրոց, բախշյան այգի
Ժամանում՝ նույն օրը, 16։30, Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի
Ճամփորդության մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 3.4 դասարանի սովորողներ
Ճամփորդությունը համակարգող ուսուցիչ՝ Մարգարիտ Թամազյան
Օգնական՝ Սոնա Սարգսյան
Ճամփորդությունն իրականացնում ենք «Հակաբացիլ Կոմիտաս» և Ելք ստուգատես. նախագծերի շրջանակում:
Խորհրդատու հայրենագետ՝ Սոնա Փափազյան
Եղանակի տեսություն՝ mes.am
Վարորդ՝
Մեքենա՝
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ուսապարկ
- Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
- Բրդուճներ
- Թաց և չոր անձեռոցիկներ
- Ջուր-ջրաման-թերմոս
- Արևապաշտպան գլխարկ, տաք հագուստ
- Բուժական արկղիկ
Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
Ճամփորդական ուղեցույց
Նպատակը՝
«Ելք» ստուգատես
Կոմիտասի երգերի տարածում
Ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
Ազգային խաղերի կազմակերպում
Խնդիրները՝
Զարգացնել երաժշտական ճաշակը։
Կոմիտասի ստեղծագործությունների միջոցով սովորողների, ծնողների մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի նկատմամբ:
Տարածել Կոմիտասյան երգերը:
Ազգային խաղերի կազմակերպում։
Ընթացքը
- Տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը
- գտնում են ծեսը իմացող, այն խաղացած մարդկանց, ձայնագրում, տեսագրում են,
- սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
- համացանցից գտնում և ունկնդրում են Համբարձման ծիսական երգեր («Ջա՜ն, ծաղիկ», «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» և այլն),
- սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ ,
- սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
Ամփոփման երգեր, պարերգեր, խաղերգեր, խաղիկներ՝
1.Ա՜յ, արևը, արևը
Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:
Հենց որ ծագի արևը,
Ա՜յ, արևը, արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Ում տամ՝ տանի բարևը:
Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:
Խնձոր ես ծառի վրա,
Ա՜յ, արևը, արևը,
Ծաղիկ ես սարի վրա,
Ում տամ՝ տանի բարևը:
Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:
Արև ելավ էն սարեն,
Ա՜յ, արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարեն,
Ում տամ՝ տանի բարևը:
Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:
2․ Հեյ իմ նազան իմ նազան
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
ՀՈ~Յ ՆԱԶԱՆ
Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ,
Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հո~յ Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունիկ ես,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Գըլխիս վըրով պըտիտ տուր,
Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Նախշուն թև թիթեռնիկ ես,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Հարսանեկան երգեր.
Այ Ֆորկա, Ֆորկա
Այ, ֆորկա
Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Խարսնիս կանեմ, տեղ չըկա,
Թազա փեսին տեղ չըկա:
Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Թավեն ծակ է, եղ չըկա,
Կոլոտ փեսին տեղ չըկա:
Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Փեսին շատ էրես մի տա,
Փեսին էյթիբար չըկա:
Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Ջան, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա:.
Տիկնի պսակ
Պսակ-պսակ, տիկնի պսակ,
Փեսան եկավ լիքը քսակ.—
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
Զուռնի ձենը գեղով մին է։
Բոյը չինար, մեջքին քամար,
Աչքերը ծով, ունքը կամար,
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
էս մեր փեսան շատ անգին է։
Այբ, բեն, գիմ
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Դա, եչ, զա:
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Ժե, ինի, լյուն:
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Հո, ձա, ղատ:
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Նու, շա, ո:
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Ռա, սե, վեվ:
Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Վյուն, փյուր, քե:
Եվ, օ, ֆ:
Մասնակիցներ՝
Մելքոնյան Դավիթ
Տոնոյան Ալեքսանդր
Բարեղամյան Արիանա
Ավետիսյան Նանե
Լազյան Մարի
Բադեյան Լիլի
Խաչիկյան Մարիամ
Ամիրյան Ալլեն
Աղաջանյան Ռոբերտ
Կարապետյան Դավիթ
Կոստանդյան Նանե
Մանուկյան Մարի
Մարտիրեան Ճիովանի
Օհանյան Նատալի
Վարդանյան Տիգրան
Մարտիրոսյան Ժաննա