Կազմակերպչի աշխատանքային փաթեթ

on

4-5-րդ դասարանների ուսումնական պլան

Աովորողների բլոգներ

Հեղինակային կրթական ծրագիրն անընդհատ զարգացող, հեղինակ-ուսուցչի կողմից մշակվող և իրականացվող ծրագիր է, որը ներառում է հետևյալ պարտադիր բաղկացուցիչները․

Հեղինակային կրթական ծրագրում ներառված են Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված, պետական առարկայական ծրագրերում ներառված նվազագույն պահանջները:

  • Հեղինակային կրթական ծրագրի առարկայական ծրագրերը ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներն ու կարողունակությունները։
  • Հեղինակային կրթական ծրագիրը ներառում է ուսումնական առարկայի (դասընթացի)՝
  • ուսուցման նպատակը՝ ըստ կրթական աստիճանների.
  • առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.
  • ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների.
  • բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.
  • ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.
  • ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների.
  • թեմաները և դրանց բովանդակությունը.
  • թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.
  • ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը
  • ծրագրի կազմակերպումը, կազմակերպման համար անհրաժեշտ միջավայրը

Կազմակերպչի հիմնական գործառույթները՝

1.Ապահովել սովորողների լրացուցիչ կրթության ընտրությունը

2. Կազմել առանձնահատուկ կարողություններով սովորողների կրթական պահանջմունքներին բավարարող ուսումնական փաթեթներ

3. Կազմել ճամբարային նախագծեր, կազմակերպել առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական ճամփորդություններ

4. Ապահովել հեղինակային ծրագրի կազմակերպման մեդիա միջավայրը՝

. Սովորողների էլ. փոստերի

. Բլոգների բացում

5. Ուսումնական պարապմունքների կազմակերպման ձևերը

6. Հեղինակային կրթական ծրագրի տարածումը

7. Կազմակերպչի բլոգում սովորողի բլոգների առկայություն

8. Սովորողի գնահատման ֆայլի կազմում

9.Սեբաստացի համայնքի հետ կրթական կամուրջների հաստատում

10. Անհատական աշխատանք` ծնող-սովորող-դպրոց առցանց և ֆիզիկական միջավայրում

11.Սովորողի ուսումնական առաջադիմության, ուսումնական գոևծունեության մասին ծնող-սովորող աշխատանք

12.Սովորողների միջանձնային կապերի զարգացմանը միտված աշխատանքներ` համագործակցություն մասնագետների, ծնողական համայքնի հետ

13. Սովորողների ամենօրյա հաշվառում

Оставьте комментарий