
Ամառային լողափնյա հրճվանքը սպասում է մեզ: Ճամբարականների հետ միասին օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որին հաջորդեց միջավայրի եւ ծաղիկների խնամքը։






Է՜լ ինչ ճամբար առանց երգուսուցման։ Այս անգամ այն մի փոքր տարբերվող էր, քանի որ ընկեր Աչերին օգնության էր եկել ճամբարականներից մեր Լիլիթը, որն առաջարկեց երգել «Դոնա Նոբիս» երգը, որի բառերը եւ երաժշտությունը հենց ինքը սովորոցրեց, իսկ հետո էլ՝ «Ջան Հայաստան» կատարումը։ Վայելեք տեսանյութերը՝
Դե ինչ ամառային ճամբար առանց լողավազանի վայելքի։


Օրն ամփոփեցինք նկարելով եւ սեղանի խաղեր խաղալով:

Ամեն օրն իսկական հրճվանք է ճամբարականների համար։
Ամփոփում՝
Ճամբարում եղել է 13 սովորող, որից՝
7-ը կրթահամալիրի սան
3-ը ուսուցչի երեխա
3-ը այլ դպրոցի սովորողներ