Հավեսի ճամբար, օր 2-րդ

on

Էլ ինչ ամառ, առանց ճամբարի: Խինդ, երգ, պար, իսկական հրճվանք ամառային ճամբարում: Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով:

Տեսանյութը ստորև ՝

Միջավայրի խնամքը, ծաղիկների ջրելը, լողավազանը կարգի բերելը մեր առօրյայի մի մասն են կազմում:

Ահա եկավ լողալու պահը։ Մեծ ոգեւորությամբ ճամբարականները նետվեցին ջուրը։ Մեծ ու փոքր խառնվել էին իրար ու ջրային խաղեր էին խաղում։ Այսօր որոշել էին ջրից դուրս չգալ և վայելել ամառային լողափը։

Մի լավ լողալուց հետո, սկսեցինք խաղալ հավես ալրախաղ։

Ամառային ճամբարի 2-րդ օրվան մասնակցել է 16 սովորող, որից՝

դրսից՝ 4

կրթահամալիրի սան՝ 9

ուսուցչի երեխա՝ 3

Оставить комментарий