Այսօր <<Լուսատտիկ>> ճամբարականների հերթական ճամփորդությունն էր՝ այս անգամ <<Ջրվեժ>> անտառապարկ-արգելոց։ Անտառապարկում մի լավ ձնագնդիկ խաղացինք, իսկ հետո էլ Մադլեն Թերզյանի օգնությամբ մի լավ սահեցինք։Անցկացրինք հետաքրքիր և ուրախ ժամանակ։
Автор: sargsyansonablog
Մեդիաստեղծագործական ստուգատես. «Դդմային կերպարներ, գովքեր, հանելուկներ, հեքիաթներ»
Օրը՝ 21.01.2021 Ժամը՝ 11։00֊12։00 Վայր՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկանների խմբասենյակ Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզ 5 տարեկաններ Նախագծի պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Մելինե Սիմոնյան Իրականացման պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան, Մելինե Սիմոնյան, Անի Գրիգորյան Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, բջջային հեռախոս-ձայնագրիչ: Նպատակը՝ Դդմային մեդիաբացիկների ստեղծում, ստեղծագործականության և երևակայության զարգացում, մեդիահմտությունների զարգացում: Նկարագրություն՝ Սովորողները բացում են paint ծրագիրը, նկարում դդմային կերպարներ, գունավորում, պահպանում նկարները ուսումնական գործիքում:…
Բնագիտական փորձերի ու ինքնաշեն, կառուցողական խաղերի ընտանեկան ֆլեշմոբ-ստուգատես
Օրը՝ 07.01.2021 Անցկացման վայրը՝ 5 տարեկանների ընտանեկան լաբորատորիա Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ, ընտանիքի անդամներ Նպատակը՝ դիտարկումներ կատարելու, նյութերի, մարմինների փոխազդեցությունները նկատելու, դրանց պատճառահետևանքային կապը տեսնելու կարողությունների ձևավորում, բնագիտական փորձ կատարելու քայլաշարի,կանոնների կարողությունների ձևավորում: Ընթացքը՝ Սովորողը նախապատրաստում է իր բնագիտական անկյունը փորձերի համար անհրաժեշտ նյութերով: Փորձ 1. Անհրաժեշտ նյութեր` Ափսե 1 թեյի գդալ /5մգ/ աղ 1 թեյի գդալ /5մգ/ աղացած…
Լեգոների քաղաք. նախագիծ
Իրականացման օր՝ 12.01.2021 Իրականացման վայր՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկանների լաբարատորիա Մասնակիցներ՝ 5 տարեկաններ Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Նպատակ և խնդիրներ՝ Կառուցողական հմտությունների և մտածողության զարգացում, խմբային աշխատանքի կարողության զարգացում Նկարագրություն՝ Սաները տանից բերում են լեգոներ և միասին պատրաստում լեգոների քաղաք: Խմբասենյակը վերածվում է լեգոների մեծ քաղաքի: Նախագիծը կամփոփենք Mind Center կառուցողական խաղերի կենտրոն այցելությամբ: Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում,…
Այցելություն «Ջրվեժ» անտառապարկ
Ամսաթիվ՝ 13.01.2021 թ. Դասարան՝ Արևմուտքի 5 տարեկաններ Սովորողների թիվ՝ 25 Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Մարզիկ` Մադլեն Թերզյան Մեկնում՝ 11:00 , ժամանում՝ 15:00 Նպատակը՝ Անտառպարկում իրականացնել ձմեռային մարզական խաղեր Խնդիրները՝ Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու) կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար, Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( վայրը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ Սովորողների…
«Հունվարիկ». Ամանորյա ազգային (ծիսական) խաղերի ստուգատես
Օրը՝ 14.01.2021 Ժամը՝ 11։00֊12։00 Վայր՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկանների խմբասենյակ Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանների «Լուսատտիկ» ջոկատ Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Խորհրդատու՝ Սեդա Թևանյան Նպատակը՝ Ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում Հիմնական ուղղությունները՝ ընկուզախաղեր ազգային, ծիսական խաղեր Նկարագրությունը՝ Ազգային ծիսական խաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից Ծուղրուղու Խումբը շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է…
«Դեկտեմբերիկ» ստուգատես. «Ամանորյա բարեմաղթանքների» ֆլեշմոբ. Ամփոփում
«Դեկտեմբերիկ» ստուգատես. «Ամանորյա բարեմաղթանքների» ֆլեշմոբ Հասմիկ Կարախանյան Մարթա Պիտինյան Մանուել Արշակ Մանուկյան Մարի Թերեզա
Ամանորյա բարեմաղթանք
Իրենց ամանորյա բարեմաղթամքներն են ասում Մարին, Մանուելը, Արշակը և Թերեզան:
Ամանորյա բարեմաղթանք
Ամանորյա բարեմաղթանքների շարքն է լրացնում նաև Մարիամ Խաչիկյանը:
Ձմեռային ուսումնական ճամբար 2021
Նախագծի ժամանակահատված՝ Հունվար ամիս Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի հինգ տարեկաններ Նպատակ՝ Մասնակցել ամենամյա ստուգատեսներին Ճամբարի ուղղությունները՝ Հանրակրթական Դիջիթեք 2021 Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես 2021 Մարմնամարզական ստուգատես, ձմեռային մարզական խաղեր 2021 Ձմեռային ազգագրական փառատոն 2021 Մարզական ստուգատես՝ Մարմնամարզություն Լող Հեծանվավարություն Ձմեռային մարզական խաղեր Ուսումնական ճամփորդություններ՝ Ջրվեժի անտառապարկ Սահադաշտ Mind Center կառուցողական խաղերի կենտրոն Ստուգատես Հունվարի 7 Բնագիտական փորձերի ու…