Այսօր սաների հետ միասին խաղացինք շնչառական խաղ։ Բաժանվեցինք խմբերի և սկսեցինք ձողիկի միջոցով բաժակը փչելով քցել սեղանի վրայից։ Հաղթում է նա,ով առաջինն է քցում։ Ունեցանք հետաքրքիր և զվարճալի խաղ։
Автор: sargsyansonablog
Ազատ նկարչություն
Սաների հետ միասին նկարում ենք տրամադրություն։
«Դեկտեմբերիկ» ստուգատես․ Լողուսուցում
Իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանների համար լողի գնալը իսկական տոն է։ Արևմուտքի 5 տարեկանները սիրում են լողալ։ Լողը միակ մարզաձևն է,որի ժամանակ աշխատում են գրեթե բոլոր մկանները։ Լողուսուցումը սկսում ենք նախավարժանքից՝ մի լավ տաքացնում ենք մկանները և սկսում լողալ։
Ջա՜ն, ձմեռ է
Քանի որ այսօր ձմռան առաջին օրն է, մենք սաների հետ միասին խոսեցինք ձմռան մասին, սովորեցինք ձմռան ամիսները և վերջում՝ կատարեցինք տեխնոլոգիական գործունություն՝ գունավոր թղթերից և չոփիկներից պատրաստեցինք ձմեռ։
«Դեկտեմբերիկ». լողի ստուգատես
Օրը՝ 03.12.2020 Ժամը՝ 10։00֊12։00 Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի ծածկած լողավազան Մասնակիցները՝ 5 տարեկաններ Ծրագրում՝ Նախավարժանք Ոտքերով մկրատաձև մարզանք Ոտնաթաթերի ձգում դեպի վեր Վարժություններ Շնչառության պահում 3-7 վայրկյան Լողում են լողավազանի մի ծայրից մյուսը։ Նկարագրությունը՝ Հանդերձարաններում հագնում ենք լողազգեստը, ռեզինե գլխարկն ու լողաթափերը, ցնցուղ ընդունում: Լողի մարզչի ցուցումով նախավարժանք և ստուգատեսին նախատեսված վարժություններն ենք անում: Ավարտելուց հետո…
Նոյեմբեր ամսվա հաշվետվություն
Նոյեմբեր ամիսը սկսեցինք Մուտքի ճամբարով։ Նոր ծանոթություններ, հետաքրքիր ու տպավորիչ օրեր։ Ավարտեցինք քայլքով դեպի Մուսալեռան հուշակոթող։ Մուտքի ճամբար, օր հինգերորդ Ավետարան ըստ Հավլաբարի Մուտքի ճամբար, օր չորրորդ Մուտքի ճամբար, օր երրորդ Մուտքի ճամբար, օր երկրորդ Մուտքի ճամբար,օր առաջին Յուրաքանչյուր շաբաթ ունեցել ենք ստուգատեսեր՝ <<Նոյեմբերիկ>> Տեխնոլոգիական ստուգատես․ Կավե կախազարդեր Լավաշթխիկի ծես 5 տարեկանների հետ «Նոյեմբերիկ», Լողուսուցում, մարզառոդարիական ստուգատես <<Նոյեմբերիկ>> ստուգատես Ծիսական խոհանոց…
Շաբաթվա նախագիծ 30.11- 4.12.2020
Նոյեմբերի 30, երկուշաբթի 11.00-13.30 Աշխատանք դասվարի հետ 13.30-15.00 Սեմինար պարապմունք 15.00-15.30 Հետճաշիկ 15.30-16.00 Մուլտֆիլմի դիտում 16.00-16.30 Միջավայրի խնամք 16.30-17.00 Քայլք դեպի երթուղայիններ Դեկտեմբերի 1, երեքշաբթի 11.00-13.00 Աշխատանք դասվարի հետ 13.00-14.00 Հեծանվավարություն, խումբ 1 14.00-15.00 Տեխնոլոգիական գործունեություն 15.00-15.30 Հետճաշիկ 15.30-16.00 Երաշտական դադար 16.00-16.30 Միջավայրի խնամք 16.30-17.00 Քայլք դեպի երթուղայիններ Դեկտեմբերի 2, չորեքշաբթի 11.00-12.30 Աշխատանք դասվարի հետ…
<<Նոյեմբերիկ>> ստուգատես Ծիսական խոհանոց
Խոհանոցային ստուգատես նախագծի շրջանակում սաների հետ պատրաստեցինք մարդահացիկներ։
Գորգախաղ
Ու՜ռաաաաա Այսօր սեբաստացիների խմբասենյակը ունեցավ ավելի գեղեցիկ ու գունավոր գորգ։ Բացելուց հետո հենց իրենք էլ հավաքեցին ու սկսեցին գորգի մնացած ծայրերով խաղալ մուկն ու կատուն։
Հեծանվավարություն
Իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանների խմբում հեծանվավարութրան օր էր։ Լավ եղանակ, ուրախ օր, դե իսկ տրամադրությունն էլ ապահովված է։