Արևմուտքի 5 տարեկանների դասասենյակում իսկական իրարանցում էր՝ է՛լ գույներ, է՛լ թելեր, է՛լ փուչիկներ։ Այսօր պատրաստեցինք զգայական փուչիկներ, տվեցինք նրանց մարդուկի տեսք և վերջում խաղացինք։ Իսկական իմացումի հրճվանք։ Բարի դիտում։
Автор: sargsyansonablog
Պատրաստում ենք պիցցա
Այսօր մեզ մոտ շատ համեղ օր էր։ Սաների հետ որոշեցինք պատրաստել պիցցա։ Նրբերշիկը կտրատեցինք,պանիրը քերեցինք, այնուհետև գեղեցիկ շարեցինք խմորի վրա և դրեցինք ջեռոցը։ Ուռաա՜աաաաա պիցցա ենք ուտելու։ Վերջում էլ համտեսեցինք։ https://www.youtube.com/watch?v=cYcaWMmxsAI&feature=share
Կավագործություն
Այսօր իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանների հետ ունեցանք առավել հագեցած և տպավորիչ օր։ Առավոտյան՝ նախաճաշելուց հետո, քայլքով գնացինք Հյուսիսային դպրոց—պարտեզում գտնվող Artասահման՝ կավագործություն անելու։ Սաներ կային, ովքեր աշխատել էին կավով, բայց մեծ մասի մոտ առաջին անգամ էր և շատ ոգևորված սկսեցին աշխատել։ Ընկեր Ալինայի հետ միասին սկզբից աշխատեցին սպիտակ կավով։ Պատրաստեցին գեղեցիկ և յուրօրինակ կախազարդեր,որոնց…
Շաբաթվա նախագիծ 09․11-13․11․2020
Նոյեմբերի 9, երկուշաբթի 11․00-13․30 Աշխատանք դասվարի հետ 13․30-14․00 Հանգստի ժամ 14․00-15․00 Բակային—ազգային խաղեր՝ օղակախաղ, կլասս, գետնից բարձր 15․00-15․30 Հետճաշիկ 15․30-16․00 Այլընտրանքային նկարչություն 16․00-16․30 Միջավայրի խնամք 16․30-17․00 Սաների ճանապարհում Նոյեմբերի 10, երեքշաբթի 11․00-13․00 Աշխատանք դասվարի հետ 13․00-14․00 Հեծանվավարություն, խումբ 1 14․00-15․00 Տեխնոլոգիական գործունեություն՝ պատրաստում ենք զգայական փուչիկներ 15․00-15․30 Հետճաշիկ 15․30-16․00 Միջավայրի խնամք 16․30-17․00 Սաների ճանապարհում Նոյեմբերի 11, չորեքշաբթի…
Մուտքի ճամբար, օր հինգերորդ
Այսօր մուտքի ճամբարի վերջին օրն է։ Հանդիպեցինք Հարավային դպրոց-պարտեզում, որտեղից Շամիրամ Պողոսյանի եվ Լուսինե Գասպարյանի հետ քայլքով գնացինք դեպի Մուսալեռան հերոսամարտի հուշակոթող։ Հուշակոթողից քայլքով դեպի Սուրբ Հարություն եկեղեցի, եկեղեցուց էլ՝ Զվարթնոց տաճար։ Ընկեր Շամիրամը մեզ ծանոթացրեց Մուսալեռան հերոսամարտի պատմությանը։ Տեղեկատվական նյութ Հուշակոթողից քայլքով դեպի Սուրբ Հարություն եկեղեցի, խաղաղության աղոթք անելու։ Այս հինգ օրերի ընթացքում ունեցա…
Գունավոր տնակներ
Արևմուտքի 5 տարեկանների հետ կատարեցինք տեխնոլոգիական գործունեություն։ Գունավոր թղթերից կտրեցինք և պատրաստեցինք մեր պատկերացրած տնակները։ Ստացվեց շատ գունավոր ու յուրօրինակ։
Ավետարան ըստ Հավլաբարի
Վերլուծություն Աղ. Այվազյանը, ծանոթ լինելով Թիֆլիս քաղաքին, ճանաչել է ու ընթերցողին ներկայացրել թիֆլիսյան աշխարհն ու թիֆլիսեցու կյանքը: Թիֆլիսը երևան է եկել որպես յուրօրինակ կերպար, համահավաք մի ամբողջություն, որտեղից սկիզբ են առնում բազում գաղափարներ: Հեղինակը Թիֆլիսը պատկերում է ներկայացնելով դրան վերաբերող ամեն մի մանրուք: Այս պատմվածքով ավելի շատ գործ ունենք բարքերի ակնարկի հետ։ Երբ ասում ենք…
Մուտքի ճամբար, օր չորրորդ
Այսօր մուտքի ճամբարի չորրորդ օրն է և այն մեկնարկեց Մայր դպրոցի Մարմարյա սրահից։ Օրը սկսվեց բավական հագեցած և ուսուցողական։ Ծանոթացանք Մարիետ Սիմոնյանի հետ և ունեցանք գրական ստեղծագործության վերաբերյալ քննարկում։ Ասեմ,որ շատ հետաքրքիր զրույց-քննարկում ունեցանք։ Այնուհետև Մայր դպրոցի փոքր դահլիճում Մարիամ Մնացականյանի հետ երգեցինք <<Խաղողի և գինու>> արարման ծիսական երգերը։ Շրջայց կատարեցինք Արևելյան դպրոց-պարտեզում և գնացինք…
Մուտքի ճամբար, օր երրորդ
Ճամբարի երրորդ օրը կրկին հանդիպեցինք Մայր դպրոցի բակում։ Ծանոթացանք Հրայր Հովհաննիսյանի հետ, ունեցանք հագեցած հեծանվավարության պարապմունք։ Չնայած,որ փորձում էի առաջին անգամ հեծանիվ վարել, այնուամենայնիվ հաղթահարեցի նաև այս փորձությունը և մեծ հաճույք ստացա։ Քայլքով գնացինք ինձ արդեն հարազատ դարձած Արևմտյան դպրոց-պարտեզ։ Շրջայց կատարեցինք դպրոցի բակում և հիացանք Արևմուտքի աշունով։ Եղանք նաև ագարակում՝ տեղափոխվեցինք գյուղական մի գեղեցիկ…
Մարզական խաղեր
Մարզական խաղերը մեր առօրյայի մի մասն են կազմում։ Մարզվել սիրում են բոլորը, հատկապես Արևմտյան դպրոցի 5 տարեկանները։ Կազմակերպում ենք տարբեր մարզական խաղեր՝ օղակախաղեր, գնդակախաղեր, գլուխկոնծիներ, ինչպես նաև ունենում ենք լողուսուցման և հեծանվավարության պարապմունքներ։ Սաները այսպիսի խաղերին մասնակցում են մեծ ոգևորությամբ։ Շաբաթվա նախագիծ 28․09-02․10․2020 Շաբաթվա նախագիծ 05․10-09․10․2020 Շաբաթվա նախագիծ 12․10-16․10․2020 Շաբաթվա նախագիծ 19․10-23․10․2020 Շաբաթվա նախագիծ 26.10-30․10․2020…