Այլընտրանքային վզնոցներ

Ջաա՜աաան: Իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանները այսօր զբաղվեցին իրենց սիրելի գործունեությամբ: Ջրաներկով ներկեցին մակարոնները և պատրաստեցին այլընտրանքային վզնոցներ: Իսկ վերջում էլ սեբաստացիները հաշվեցին իրենց գունավորած մակարոնները: Նման գործունեությունների ընթացքում սաների մոտ զարգանում է երևակայությունը, ճաշակը,ինչպես նաև գտնում են մի շարք այլընտրանքային լուծումներ:

«Հոկտեմբերիկ» թթուդրիկի ծես ստուգատես

Մասնակիցները՝  Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ Պատասխանատու՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Օրը՝ 29.10.2020   Ժամը՝ 11:00-12:00 Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համակործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում: Ընթացքը՝ զրույց-քննարկում սովորողների հետ. Ի՞նչ բանջարեղեններ են օգտագործում թթու դնելիս:  Ո՞վ ինչ բաղադրատոմս գիտի (հարցազրույց տատիկի, մայրիկի հետ):  Բանջարեղենների օգտակար հատկությունները. սովորողները  հարցազրույցի…

Փիսոն

Իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանները այսօր բեմականացրեցին Թումանյանի «Փիսոն»: Ստորև ներկայացնում եմ բեմականացման տեսանյութը.

Գունավոր ամպիկներ

Արևմուտքի 5 տարեկանները դասասենյակը վերածեցին գունավոր ամպիկների: Բամբակից պատրաստեցինք ամպիկներ, իսկ չոփիկներից` անձրև: Գործունեության ընթացքում էլ վերհիշեցինք տարվա 4 եղանակները:

Տեխնոլոգիա

Այսօր արևմուտքի 5 տարեկանների հետ իրականացրեցինք տեխնոլոգիական գործունեություն: Ստեղծեցինք «Պոչատ աղվես» հեքիաթի հերոսներին և ունեցանք փոքրիկ տիկնիկային ներկայացում մեր իսկ պատրաստած տիկնիկներով:

Զարգացնող խաղ, շնչառական վարժություն

Արևմուտքի 5 տարեկանների մոտ այսօր իսկական իմացումի հրճվանք էր: Առավոտյան` նախաճաշից հետո, սկսեցին խաղալ զարգացնող խաղ: Խաղի նպատակը սաների մոտ ուշադրության կենտրոնացումն էր,ինչպես նաև աջ-ձախ,վերև- ներքև տարբերակելը: Իսկ օրվա երկրորդ մասում խաղացին շնչառական խաղ` փուչիկներով: Բարի և հաճելի դիտում:

Շաբաթվա գործունեություն 19.10-23.10.2020

«Հոկտեմբերիկ».Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ Հոկտեմբերի 19, երկուշաբթի. 11:00-13:30 Աշխատանք դասվարի հետ . 13:30-14:00 Թումանյանական Հեքիաթների ունկնդրում . 14:00-15:00 Մարզական խաղեր` բաժակներով և փուչիկներով . 15:00-15:30 Հետճաշիկ . 15:30-16:00 Տրամաբանական խաղեր . 16:00-16:30 Միջավայրի խնամք . 16:30-17:00 Սաների ճանապարհում Հոկտեմբերի 20, երեքշաբթի . 11:00-13:00 Աշխատանք դասվարի հետ . 13:00-14:00 Հեծանվավարություն. խումբ 1 . 14:00-14:30 Հանգստի ժամ ….

Պլաստիլինե երևակայություն

Պլաստիլինով աշխատել սիրում են բոլորը: Բայց արևմուտքի 5 տարեկանների համար դա իսկական իմացումի հրճվանք է: Այսօր սեբաստացիները ծեփեցին իրենց դպրոցը: Արդյունքը հրապարակել եմ ֆեյսբուքյան ուղիղ եթերով: Հաճելի դիտում: