Քոլեջիկները այսօր ունեցան հագեցած և հետաքրքիր օր: Առավոտյան նախաճաշից հետո գնացինք բակ,քարերից սարքեցինք տնակ,մի լավ վազվզեցինք,խաղացինք:
Рубрика: Без рубрики
Թատերական ներկայացում` Սևուլ-ուլիկ
Այսօր 2-5 տարեկանների խմբում իրարանցում էր: Ընկեր Էմման մեզ կանչել էր իրենց իսկ կողմից բեմադրված թատրոն-ներկայացմանը: Գնացինք,տեղավորվեցինք ներքնակների վրա և հաճույքով նայեցինք Սևուկ-ուլիկը: Բոլորիս բարի դիտում:
Աշխատանքային նախագիծ
24.02-28.02 Զբոսանք Մարզական խաղեր Ինքնաշեն խաղալիք Այց ջերմոց-լաբարատորիա Սովորում ենք «Մարտ» բանաստեղծությունը
Ռոդարիական մարզախաղեր
Քոլեջ պարտեզի 2-5 տարեկանների խմբում այսօր ուրախ առավոտ էր: Սկզբից մի լավ նախաճաշեցինք,հետո մարզվեցինք,իսկ վերջում սկսեցինք խաղալ Ռոդարիական մարզախաղեր: Ռոդարին թաքնված է ամենուր,այն թույլ է տալիս սաներին ինքնուրույն ստեղծագործել և հորինել խաղեր: Տիրում էր ուրախ միջավայր և ակտիվ մասնակցություն սաների կողմից:
Իմ մուտքը «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր
Ողջույն սիրելի բարեկամ: Ես Սոնան եմ Սարգսյան: Ուզում եմ Ձեզ պատմել,թե ինչպես մուտք գործեցի « Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Եվ այսպես՝ առաջին անգամ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ որպես կամավոր, հայտնվեցի Արևելյան դպրոց-պարտեզում՝ 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիայում: Ինձ դիմավորեց ընկեր Լիլիան և մի խոումբ սեբաստացիներ: Սկզբնական շրջանում մի փոքր կաշկանդվում էի՝ նույնիսկ վախենում,բայց օրս այնպես անցավ,որ ես էլ չհասկացա:…
Աստղիկ թխվածքաբլիթներ
Քոլեջի 2-4 տարեկանների զարգացման և խնամքի`ընկեր Հասմիկի խմբում այսօր խմորային տրամադրություն էր: Խմորով խաղալը սաների սիրելի աշխատանքներից մեկն է: Այս անգամ ես և սաներն ենք պատրաստել, չնայած ասեմ ինձ մոտ առաջին անգամն էր,բայց շատ սիրով անելուց հետո ստացանք համեղ թխվածքաբլիթներ:Սկզբում խմոր պատրաստեցինք` լավ խաղացինք, վերջում էլ քաղցրահամ թխվածքաբլիթ թխեցինք: Նրանք անհամբեր սպասում էին,թե երբ է…
Այլընտրանքային դիմակներ
Դե ինչ,այսօր ևս եղել եմ Քոլեջի 2-4 տարեկաններում,սակայն այս անգամ ընկեր Հասմիկի խմբում: Այստեղ նույնպես պատրաստվում են Բարեկենդանին: Ընկեր Հասմիկի և սաների հետ մեկտեղ մեզ հետ էր նաև տիկին Սուսաննան: Նրանք օգնում էին պատրաստել դիմակներ: Երեխաները իրենք էին ընտրում գույնը,տեսքը և ձևը: Արդյունքում ստացանք միմյանցից տարբերվող և հետաքրքիր դիմակներ:
Ռոդարիական վարժանք
Քոլեջի 2-4 տարեկանների զարգացման և խնամքի խմբում այսօր մարզական խաղերի օր էր: Սաների հետ որոշեցինք խաղալ ներքնակներով`բաժանվելով խմբերի: Խաղը սկսեցին ընկեր Էլյան և ընկեր Անին: Խմբում տիրում էր անասելի ուրախություն:
Սևուկ ուլիկ
Քանի որ ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրումԹումանյանական օրեր են,այդ իսկ պատճառով Լիլիի համար որոշեցի կարդալ Սևուկ ուլիկ հեքիաթը,որի ընտրությունը հենց իրենն էր: Մի փոքր դժվարությամբ,բայց հաղթահարեցի այս փորձն ևս😃
Գնդակախաղ
Այսօր ևս ներկա եմ եղել Քոլեջի 2-4 տարեկանների զարգացման և խնամքի`ընկեր Էլյայի և ընկեր Անիի խմբում: Շատ տպավորիչ օր եմ անցկացրել: Որեշեցինք,որ ես լինեմ ծաղրածուի հանդերձանքով և երեխաները պետք է հնարավորին չափ գնդակներ նետեին հագուստիս մեջ: Ծիծաղելի և հիշարժան խաղ դարձավ բոլորիս համար: