Բարեկենդան

Այսօր եղել եմ Քոլեջի 2-4 տարեկանների զարգացման և խնամքի խմբում:Ինչպես մնացած խմբերում,այնպես էլ այստեղ դիմավորեցին շատ ջերմ: Ընկեր Էլյան բացատրեց,թե ինչ գործունեություն է այսօր նախատեսվում: Նրանք պետք է ստվարաթղթերից բարեկենդանի դիմակներ պատրաստեին: Դասարանում տիրում էր անասելի մի ուրախություն: Դե ինչ կարող եք հետևել,թե արդյունքում ինչ դիմակներ ստացանք:Հաճելի դիտում:

«Փետրվարիկ» ստուգատես․ Խոհանոցն որպես ուսումնական միջավայր, ամփոփում

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների«Փետրվարիկ» ստուգատեսն էր։  Այս անգամ  Արևելքի 5-6 տարեկանները խոհանոցը վերածել էին  ուսումնական միջավայրի։ Սա լավ հնարավորություն է սովորողի մոտ դրսևորել ինքնուրույնություն,  ինքնակազմակերպման կարողություն , ինչպես նաև տարբեր  մաթեմատիկական հասկացությունների կիրառման կարողությունների և հմտությունների դրսևորում։ Մեր սովորողները ձեզ են ներկայացնում , թե ինչպես է կատարվում սննդի կազմակերպումը՝  նախաճաշ, ճաշ, ետճաշիկ,  իրենց խմբասենյակում։ Բոլորիս բարի…

Տեառնընդառաջի ծեսը Արևելյան դպրոցում

Տյառնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Օր՝ փետրվարի 14 Վայր՝ Արևելյան դպրոց-պարտեզի բակ Մասնակիցներ՝  Արևելյան դպրոց-պարտեզի 2-4 և 5-6 տարեկաններ, դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր։ Պատասխանատուներ՝ Նառա Նիկողոսյան,…

5-6 տարեկանների դասարան լաբորատորիա

Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների դասասենյակը վերածվել էր դասարան-լաբորատորիայի: Միաժամանակ սովորողները զբաղվում էին տարբեր գործունեությամբ: Յուրաքանչյուր սովորող ինքն է ընտրում,թե ինչով է ուզում զբաղվել:

Մաթեմատիկական գործունեություն

Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբում ունեցանք հյուրեր: Ընկեր Ալյոնան և ընկեր Արփին սաների հետ մաթեմատիկական գործունեություն կատարեցին և արդյունքում ստացանք թվերի տեսքով ձվիկներ: Հաճելի դիտում բոլորիդ:

«Փետրվարիկ» ստուգատես․ Խոհանոցն որպես ուսումնական միջավայր

Օրը՝ 13․02․2020թ․ Ժամանակահատվածը՝ Նախաճաշ, ճաշ, ետճաշիկ Վայրը՝ Արևելյան դպրոց, 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ Պատասխանատուներ՝  Լիլյա Զախարյան, Սոնա Սարգսյան (կամավոր) Խորհրդատու՝ Նառա Նիկողոսյան Նպատակը` խոհանոցային գործունեության կազմակերպման ստուգատես Խնդիրները` ինքնուրույնության դրսևորում ինքնակազմակերպման կարողությունների և հմտությունների ներկայացում Այնքան -որքան մաթեմատիկական հասկացությունների կիրառման կարողությունների և հմտությունների դրսևորում Ջանի Ռոդարի ստեղծագործական երևակայության՝ « Խաղեր սեղանի շուրջը» մեթոդի կիրառում Նկարագրությունը՝ Նախաճաշ․ Օրվա 4 հերթապահները…

Մեդիագրագիտություն: Սովորում ենք մուտքագրել

Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբում մեդիագրագիտություն էր:Յուրաքանչյուր սովորող աշխատում էր իր ուսումնական գործիքով:Այս անգամ ոչ թե նկարում էին,այլ մուտքագրում:Զարմանալի էր,բայց բոլորի մոտ էլ ստացվում էր:Տեսեք արդյունքը:

Դդմատոն կամ հե՜յ , ջա՜ն, Ղափամա

Այս անգամ հայտնվեցի Արևելյան—դպրոց պարտեզի 5-6 տարեկանների խմբում։ Իսկական իմացումի հրճվանք էր իրենց խմբում։ Ինձ ընդունեցին ժպիտով։ Ընկեր Լիլիան քայլ առ քայլ բացատրեց, թե ինչ գործունեություն է նախատեսվում։ Ցույց տվեց բլոգում նախապես տեղադրված աշխատանքային նախագիծը։ Սովորողները խաղում էին կառուցողական խաղերով՝ հաշվում, սովորում գույները։ Մի փոքր ուշ մեզ միացավ ընկեր Էմման՝ երկարացված օրվա կազմակերպիչը։ Միասին ճաշեցինք…

Դդմածառ

Այսօր ներկա եմ եղել Հարավային դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի երկարացաված օրվա խմբում: Ղափամայի ծեսին ընդառաջ սաների և ընկեր Լուսինեյի հետ որոշեցինք գունավոր թղթերից պատրաստել դդմի գլուխներ և դրանցով ստանալ դդմածառ: Դասարանում տիրում էր շատ հաճելի և ուրախ միջավայր: Բոլորը շտապում էին առաջինը կատարել իրենց առջև դրված առաջադրանքը: