Պլաստիլինով աշխատել սիրում են բոլորը: Բայց արևմուտքի 5 տարեկանների համար դա իսկական իմացումի հրճվանք է: Այսօր սեբաստացիները ծեփեցին իրենց դպրոցը: Արդյունքը հրապարակել եմ ֆեյսբուքյան ուղիղ եթերով: Հաճելի դիտում:
Рубрика: Без рубрики
Բնագիտական փորձ. հրաբուխ
Արևմուտքի 5 տարեկանները շատ են սիրում կատարել բնագիտական փորձեր: Այսօր էլ փորձեցինք սոդայից և քացախից ստանալ հրաբուխ: Ուղիղ եթեր.մաս 1 Ուղիղ եթեր.մաս 2
Շաբաթվա նախագիծ 12.10-16.10.2020
Հոկտեմբերի 12, երկուշաբթի . 11.00-13.30 Աշխատանք դասվարի հետ . 13.30-14.00 Հանգստի ժամ . 14.00-15.00Տեխնոլոգիական գործունեություն Գունավոր թղթերից պատրաստում ենք ծաղիկներ . 15.00-15.30Հետճաշիկ . 15.30-16.00Մուլտֆիլմի դիտում . 16.00-16.30 Միջավայրի խնամք . 16.30-17.00 Քայլք դեպի երթուղայիններ Հոկտեմբերի 13, երեքշաբթի .11.00-13.00 Աշխատանք դասվարի հետ . 13.00-14.00 Հեծանվավարություն. խումբ 1 . 14.00-14.30 Երաժշտական դադար . 14.30-15.00 Պլաստիլինե երևակայություն Ծեփում…
«Հոկտեմբերիկ». Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ Պատասխանատու՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Օրը՝ 15.10.2020 Ժամը՝ 11:00-12:00 Նպատակը՝ Երեխաների տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, խմբասենյակում թումանյանական թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ: Խնդիրները՝ Ներկայացնել-գրանցել երեխաների տեխնոլոգիական հմտությունները / մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ/ Զարգացնել ստեղծագործական երևակայությունը Թատրոն-խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները Նկարագրությունը՝ Սկզբում ձեռնոցը կնկարեն սպիտակ թղթի վրա, կորոշեն, թե իրենց…
Ճամփորդություն Մաշտոցներ
Սեբաստացի 5 տարեկանները իրենց ծնողների հետ միասին Արևմտյան դպրոցից ճանապարհվեցին դեպի Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդ գյուղի Մաշտոցներ մատուռը: Սկզբում կանգ առանք Հրազդան գետի մոտ,կատարեցինք միջավայրի խնամք և բնության գրկում նախաճաշեցինք: Հետո ճանապարհվեցինք դեպի Մաշտոցներ մատուռ և հաղթահարեցինք եկեղեցու բարձունքը:Օրվա ավարտը եղավ Սևանա լճի ափին,որի ժամանակ սեբաստացիները գուաշներով նկարեցին իրենց օրվա տպավորությունները:Ունեցանք շատ հետաքրքիր և հագեցած աշնանային…
5 տարեկանների մուտքի ճամբար
Մուտքի ճամբարը կազմակերպելու ենք երկու օր՝ օգոստոսի 24 երկու խմբով: Օրը՝ Օգոստոսի 24(երկու խումբ) Ժամը՝ 10: 00-11:00, 11:00-12:00 Հանդիպման վայրը՝Արևելյան դպրոց Մասնակիցներ՝5 տարեկաններ Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Սոնա Սարգսյան Երգի դասավանդող`Տաթև Մանվելյան Լողի մարզիչ՝Սյուզաննա Սարգսյան Ծրագրում՝ ճամբարականների դիմավորում`ժպիտով և ձմերուկներով «Բարև , ես եմ..» ծանոթացում շրջայց Արևելյան դպրոցի միջավայրում մարզական դադար Սյուզաննա Սրգսյանի հետ երաժշտական դադար Տաթևիկ Մանվելյանի հետ Լող ճամբարականների ճանապարհում Ճամբարականին անհրաժեշտ իրեր՝…
Միջավայրի խնամք
Գարնանային այս գեղեցիկ օրը սեբաստացի Լիլին իր մասնակցությունն ունեցավ միջավայրի խնամքի և պահպանության հարցում: Մինչ անցնելը խնամքին սկսեցինք մարզվել և իհարկե նաև գլուխ կոնծի տալ: Այնուհետ Լիլին և Էրիկը ջրեցին կրթահամալիրի ծաղիկները, Հրանտ պապիկին օգնեցին կտրել խոտերը, իսկ վերջում էլ մաքրեցին միջավայրը: Նշեմ, որ ամենը անում էին մեծ ուրախությամբ և հրճվանքով:
Ջրի համը
Քանի որ դեռ շարունակում ենք աշխատել հեռավար կարգով, այդ պատճառով այսօր որոշեցինք որոշել ջրի համը: Վերցրեցինք 4 բաժակ և յուրաքանչյուրի մեջ լցրեցինք տարբեր բաղադրիչներ` աղ, շաքարավազ, կիտրոնի աղ և սովորական ջուր: Խմելուց հետո պետք է Լիլին գուշակեր, թե ինչ համի է ջուրը: Ասեմ, որ Լիլիի համար սա շատ հետաքրքիր առաջադրանք էր, քանի որ առաջին անգամ…
Ալրախաղ
Ալրախաղ` երեխաների ամենասիրելի խաղերից մեկը: Լիլին ևս շատ է սիրում ալյուրով պատրաստել ոչ միայն թխվածքաբլիթներ, այլև խաղալ և նկարել: Քանի որ արդեն մի քանի օր է ինչ անձրևում է, սեբաստացի Լիլին որոշեց նկարել արև, որպեսզի երկնքում դուրս գա արևը և բոլորիս ջերմացնի:
Տեխնոլոգիական գործունեություն
Այսօր որոշեցինք կատարել տեխնոլոգիական գործունեություն` մակարոնեղենից ստանալ այլընտրանքային թևնոց կամ վզնոց: Այս գործունեության ընթացքում, երեխաների մոտ զարգանում է ոչ միայն մանր մոտորիկան, այլև ճաշակը: Բարի դիտում բոլորին: