Ճամբարային չորրորդ օրը սկսվեց միջավայրի խնամքով` ջրեցինք, խնամեցինք ծաղիկները: Լողալուց հետո ընկեր Աչերի հետ վերհիշեցինք Վարդավառի ծեսի երգերը, իսկ ընկեր Մադլենն էլ ճամբարականներին սովորեցրեց կարի մեքենայից օգտվելու կանոնները և վերջում էլ` փորձարկեցին: Օրվա ավարտը ամփոփեցինք Վարդավառի ծեսով: Ֆեյսբուքյան ուղիղ եթեր
Рубрика: Ամառային ճամբար
Ամառային ճամբար. օր երրորդ
Ամառային ճամբարի յուրաքանչյուր օր սկսում ենք միջավայրի խնամքով` ջրում ենք բակը, խնամում ծաղիկները: Ճամբարականների մի խումբ ընկեր Մադլենի հետ միասին այսօր մինչ հեծանիվ վարելը` լվացրին և մաքրեցին: Լվանալուց հետո մի խումբը վարեց հեծանիվ, իսկ մյուս խումբը` ընկեր Անուշի հետ մասնակցեց Արտմիջավայրի աշխատանքներին:
Ճամբարային երկրորդ օր
Այսօր ճամբարականները իրենց օրը սկսեցին միջավայրը խնամելուց`ջրեցին և խնամեցին ծաղիկները, հավաքեցին բակը, լողափը հովացրին սառը ջրով: Միջավայրը խնամելուց հետո սկսեցվեց լողափնյա հրճվանքը` նախավարժանք և բացօթյա լող: Ընկեր Սեդան էլ ճամբարականներին հրաշալի անակնկալ մատուցեց, այս անգամ ոչ միայն երգեց, այլև նվագեց կիթառ: Օրը հագեցած էր երաժշտությամբ` ընկեր Աչերի հետ միասին սովորեցինք Վարդավառի ծեսի երկու երգ: Իսկ…
Ամառային ճամբար. օր 1-ին
Ճամբարային 1-ին օրը սկսվեց միջավայրի խնամքով` հավաքեցին աղբը, ջրեցին և խնամեցին ծաղիկները: Նախավարժանք անելուց հետո `լողացին: Լողալուց հետո խաղացին ջրային զվարճալի խաղ:
Հակաբացիլ համերգ- ներկայացում- ցուցադրություն
Օրը՝ 30.06.2021 Ժամը՝ 10.00-12.30 Վայրը՝ Արևմտյան դպրոցի վերնատուն, լողափ Մասնակիցներ՝ <<Լուսատտիկ>> ճամբարականներ Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան, Սեդա Թևանյան, Վալենտինա Թումանյան, Էլինա Սիմոնյան Մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր… Նպատակը՝ 2020-2021 ուսումնական տարվա արդյունքների ամփոփում, ներկայացում, ցուցադրություն Ծրագրում՝ Միասնական ընթերցումներ՝ Հ. Թումանյանի Շունը Հ. Թումանյան Փիսոն Ա. Խնկոյան Մեղուն Միասնական երգ՝ Կաքավիկ Կոտ ու կես Միասնական ընթերցումներ՝ Հ. Թումանյան Կանաչ ախպեր Հ. Թումանյան…
Ճամբարային աշխատակարգ 06-09.07.2021
Վայրը` Արեւմտյան դպրոց-պարտեզ Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Անի Գրիգորյան 093 30 58 53 Սոնա Սարգսյան 095 72 16 62 Էլ. փոստ` anigrigoryan@mskh.am Ամառային լողափից օգտվելու կարգ Լողափից օգտվելիս անհրաժեշտ է ծանոթանալ լողափում գործող կարգապաhական և անվտանգության բոլոր կանոններին: Դրանք նպաստում և ապահովում են այցելուների անվտանգությունը և առողջության պահպանումը: Երեխաների անվտանգության համար պատասխանատվություն է կրում…