Այս անգամ ձիավարելու էին գնացել 4-5-րդ դասարանցիները:
Рубрика: Այց ագարակ
Լող ուսումնական ագարակում
«Լուսատտիկ» ճամբարականների առօրյան առավել հետաքրքիր դարձնելու համար, որոշեցինք այցելել ագարակ: Սկզբից նկարեցինք ագարակը`իր բնակիչներով, դե իսկ հետո էլ` մի լավ լողացինք:
Ուսումնական ագարակում
Այսօր «Ուսումնական ագարակում» ընկեր Կարոն սաներին ցույց տվեց և մի փոքր պատմեց ինկուբատոր եղանակով դուրս եկած ճուտիկների մասին: fb.watch/5J0CaeKDV1/
Այց ագարակ
Այսօր «Ուսումնական ագարակ» այցելեցինք կենդանիներին կերակրելու:
Ձիավարություն
Ահա, թե ինչպիսի հրճվանք են ապրում Լուսատտիկները ձիավարության ժամանակ:
Ձիերի խնամք
«Ձիավարություն, ձիերի և շների խնամք» նախագծի շրջանակում այսօր Լուսատտիկները խնամեցին Մաշային` սանրեցին և կտրեցին մազերը, վերջում էլ` հյուսեցին: «Ուսումնական ագարակ» մեր այցերը շատ հաճելի և ուրախ են անցնում:
«Ձիավարություն, ձիերի խնամք» նախագիծ
Նախագծի վայրը՝ Բանգլադեշի Ագարակ Նախագծի մասնակիցներ՝ Արևմուտքի 5-6 տարեկաններ Ժամանակահատվածը՝ Մայիսի 5-7 Ժամը՝ 14․00- 15․00 Նախագծի պատասխանատուներ՝ Սոնա Սարգսյան, Էդմոն Փաշինյան
Երկրի օրը ագարակում
«Ուսումնական ագարակ» նախագիծը այս անգամ տարբերվող էր: Աչեր Բաստաջյանի և 4-5-րդ դասարանի սաների հետ միասին ձիավարեցինք և խնամեցինք: Այս անգամ սաները ձիավարեցին ոչ սովորական կերպ, այլ նրանք զգացին, թե ձին ինչպես է արագ վազում: Այս ամենով փորձում ենք անընդհատ հետաքրքրություն մտցնել, չկրկնել նույնը, որպեսզի ամեն անգան սպասեն մի հետաքրքիր իրադարձության:
Ձիերի խնամք, կերակրում
Լուսատտիկները «Ուսումնական ագարակ» նախագծի շրջանակում ոչ միայն կերակրեցին և խնամեցին, այլև ընկեր Էդմոնի օգնությամբ կենդանիների վանդակներում ամրացրեցին նախապես պատրաստի աղերը: Աղերը իտենց մեջ պարունակում են մեծ թվով վիտամիններ:
Այց ագարակ
Արևային այս գեղեցիկ օրը բակային զբոսանքից բացի, այցելեցեինք ագարակ` կերակրելու կենդանիներին: Սաների համար ագարակ այցելելը մեծ ուրախություն է: