Տեառնընդառաջի ծեսը Արևելյան դպրոցում

Տյառնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Օր՝ փետրվարի 14 Վայր՝ Արևելյան դպրոց-պարտեզի բակ Մասնակիցներ՝  Արևելյան դպրոց-պարտեզի 2-4 և 5-6 տարեկաններ, դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր։ Պատասխանատուներ՝ Նառա Նիկողոսյան,…

5-6 տարեկանների դասարան լաբորատորիա

Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների դասասենյակը վերածվել էր դասարան-լաբորատորիայի: Միաժամանակ սովորողները զբաղվում էին տարբեր գործունեությամբ: Յուրաքանչյուր սովորող ինքն է ընտրում,թե ինչով է ուզում զբաղվել:

Մաթեմատիկական գործունեություն

Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբում ունեցանք հյուրեր: Ընկեր Ալյոնան և ընկեր Արփին սաների հետ մաթեմատիկական գործունեություն կատարեցին և արդյունքում ստացանք թվերի տեսքով ձվիկներ: Հաճելի դիտում բոլորիդ:

Մեդիագրագիտություն: Սովորում ենք մուտքագրել

Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբում մեդիագրագիտություն էր:Յուրաքանչյուր սովորող աշխատում էր իր ուսումնական գործիքով:Այս անգամ ոչ թե նկարում էին,այլ մուտքագրում:Զարմանալի էր,բայց բոլորի մոտ էլ ստացվում էր:Տեսեք արդյունքը:

Դդմատոն կամ հե՜յ , ջա՜ն, Ղափամա

Այս անգամ հայտնվեցի Արևելյան—դպրոց պարտեզի 5-6 տարեկանների խմբում։ Իսկական իմացումի հրճվանք էր իրենց խմբում։ Ինձ ընդունեցին ժպիտով։ Ընկեր Լիլիան քայլ առ քայլ բացատրեց, թե ինչ գործունեություն է նախատեսվում։ Ցույց տվեց բլոգում նախապես տեղադրված աշխատանքային նախագիծը։ Սովորողները խաղում էին կառուցողական խաղերով՝ հաշվում, սովորում գույները։ Մի փոքր ուշ մեզ միացավ ընկեր Էմման՝ երկարացված օրվա կազմակերպիչը։ Միասին ճաշեցինք…

Դդմածառ

Այսօր ներկա եմ եղել Հարավային դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի երկարացաված օրվա խմբում: Ղափամայի ծեսին ընդառաջ սաների և ընկեր Լուսինեյի հետ որոշեցինք գունավոր թղթերից պատրաստել դդմի գլուխներ և դրանցով ստանալ դդմածառ: Դասարանում տիրում էր շատ հաճելի և ուրախ միջավայր: Բոլորը շտապում էին առաջինը կատարել իրենց առջև դրված առաջադրանքը:

Ղափամա -Դդմատոն

Քանի որ երեխաս հաճախում է Արևմտյան դպրոց-պարտեզ 2-5 տարեկանների խումբ,այդ իսկ պատճառով տեղյակ լինելով ծեսերի անցկացման կարգին ցանկացա անդրադառնալ Ղափամա-Դդմատոնին: Մեկ շաբաթվա ընթացքում սաները խաղացել են բազմաթիվ մարզական խաղեր,յուրաքանչյուրը իր պատկերացմամբ նկարել դդումներ,ինչպես նաև պատրաստել կարմրաթուշ դդմից թխվածքաբլիթներ: Ղափամա կերակուրի պատրաստման կարգը հետևյալն է.կեղևը մաքրում են,միջուկը հանում,այնուհետև մեջն ավելացնում բրինձ,չամիչ,շաքարավազ և համեմունքներ: