2-րդ ջոկատի ճամբարականների և մարզիչ Մադլենա Թերզյանի հետ միասին այսօր ճամփորդեցինք Օղակաձև զբոսայգու նորաբաց սքեյթ պարկ: Ձմեռային մարզական խաղերի ճամփորդական մեկնարկը տրվեց հենց այնտեղից: Ճամբարականների ուրախությանը չափ չկար. մի քանիսը իրենց սքեյթերով իջնում էին թմբերից, մյուս խումբը՝ ինքնագլոր և անվաչմուշկներով էին սահում, իսկ մյուսներն՝ ֆուտբոլով էին զբաղված: Իսկ մնացած մասն դիտեք տեսանյութի և ֆոտոպատման տեսքով:
Рубрика: Ճամփորդություն
Ճամփորդություն․ Երևանի պատմության թանգարան
Արմինե Գոգինյանի նախաձեռնությամբ, 5․2 դասարանի սովորողները եղան Երևանի պատմության թանգարանում, շրջեցին թանգարանում , մասնակցեցին հետաքրքիր խաղի, շատ բան իմացան հին Երևանի մասին: Հետո էլ այցելեցին քաղաքի առաջին հասարակական այգին՝ Անգլիական այգին:
Ճամփորդություն. Մատենադարան
4.2 դասարանի սովորողների հետ , հայրենագետ Սոնա Փափազյանի նախաձեռնությամբ այցելեցինք Մատենադարան: Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները: Սովորողները շատ հետաքրքրված էին, հեռացանք բազում նոր գիտելիքներով:
Այցելություն Ալ.Սպենդիարյանի տուն թանգարան
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ (առավելագույնը 20) Պատասխանատուներ՝ Աչեր Բաստաջյան, Սոնա Սարգսյան
Ճամփորդություն «Ջրվեժ» անտառապարկ
Եվս մի հեքիաթային ճամփորդություն դեպի «ՋՐՎԵԺ» անտառապարկ, այս անգամ 2.4 դասարանի սովորողների հետ: Վայելեցին աննկարագրելի գեղեցիկ աշունը, զմայվեցին բնությամբ,կատարեցին Կոմիտասի մի քանի երգեր և վերջում էլ տերևանկարչություն արեցին բնության գրկում:
Ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց
Ճամփորդության վայր՝ Ջրվեժի արգելոց Ժամանակահատված՝ 09.11.2021 Մեկնում-ժամանում՝ Բախշյան այգուց 09:30-13:30 Տրանսպորտ՝60DA077 Վարորդ՝ Սերոբյան Սամվել Պատասխանատու՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Նպատակ՝ Անտառապարկում իրականացնել «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծ․, նկարչական պլեներ՝ տերևանկարչություն, մարզական խաղեր, տարածքի մաքրման աշխատանքներ: Ընթացք՝ զբոսնել, ուսումնասիրել միջավայրը՝ բուսականություն, լիճ լուսանկարել բնության տեսարաններ իրականացնել նկարչական պլեներ <<Հակաբացիլ Կոմիտաս>> նախագիծ տերևախաղեր մարզական խաղեր տարածքի մաքրման աշխատանքներ Անհրաժեշտ իրեր՝ գուաշ,…
Սեբաստացու օրերի շրջանակում ճամփորդություն Բուսաբանական այգի
Վայրը՝ Բուսաբանական այգի Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երկարացված օրվա 4-5 դասարանի սովորողներ: Պատասխանատուներ՝ Սոնա Սարգսյան , Աչեր Բաստաջյան Ժամանակահատված ՝ Նոյեմբեր 12
Ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Կոմիտասյան օրերի շրջանակում երկարացված օրվա սովորողների եւ Աչեր Բաստաջյանի հետ միասին այցելեցինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ Թանգարանում սեբաստացիները էքսկուրսավարին զարմացրեցին իրենց գիտելիքներով , Կոմիտասյան երգերի իմացությամբ:Թանգարանի ներքին բակում երգեցին Կաքավիկ», «Հոյ նազան», «Սոնա յար», «Երևան բաղ եմ արել » երգերը։ Դե իսկ վերջում այցելեցինք Կոմիտասի անվան պանթեոն,որտեղ ամփոփված են մշակույթի գործիչներ և անվանի հասարակական-քաղաքական գործիչներ:ՈՒսուցողական և տպավորիչ…
Կոմիտասյան օրերի շրջանակում ուսումնական այց Կոմիատասի թանգարան-ինտիտուտ
Կոմիտասյան օրերի շրջանակում ուսումնական այց Կոմիատասի թանգարան-ինտիտուտ